Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում,
Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները:
Հայաստանի նախագահը Սերգեյ Լավրովին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: