Նախկին ամուսինը գնացել է կնոջ վերջը տալու եւ խոհանոցային դանակով հարվածներ հասցրել նրան. գործը դատարանում է
ОбществоՆախկին ամուսինը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցրել կնոջ կենսական նշանակություն ունեցող օրգաններին, չի հասցրել գործն ավարտին հասցնել, քանի որ կինը կարողացել է դիմադրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության`Գարեգին Մ.-ն 2020թ. հունվարի 2-ին ժամը 05-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը՝ Նարինե Մ.-ին սպանելու նախնական դիտավորությամբ, գնացել է վերջինիս բնակարան, որտեղ Նարինե Մ.-ին ասել է, որ եկել է նրա վերջը տալու ու հագին եղած բաճկոնի ծոցագրպանից հանել է դեղնականաչավուն գույնի խոհանոցային դանակն ու Նարինե Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա կյանքի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին:
Գարեգին Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 34-րդ եւ 104-րդ հոդվածներով (Հանցափորձ, Սպանություն):
Գործը մարտի 16-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին: