Կորոնավիրուսով վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ. ՀՀ վարչապետ
ՔաղաքականՀայաստանում կորոնավիրուսով վարակված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանց վիճակը վերահսկելի է, կարող ենք արձանագրել, որ նրանց մեծ մասը, ինչպես եւ նախկինում, ջերմություն չունի: 37-38 աստիճան ջերմություն ունեն 34 հոգի, 38-39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ջերմություն այս պահի դրությամբ ունի 1 հոգի»,-ասաց նա:
«Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարի նաեւ թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կշարոնակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»,-ասաց Ն․Փաշինյանը` հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի թույլատրվող գործունեության ամբողջական ցանկը:
Ն․Փաշինյանը նշեց, որ վաղը նաեւ լավ լուրերի են սպասում, պետք է ստուգեն մեկուսացած 70-ից ավելի քաղաքացիներին, որոնց 14 օրը լրացել է եւ նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի եւ տուն կվերադառնա:
Վարչապետը նորից կոչ արեց մնալ տանը եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք: Ապաքինվել է 2 պացիենտ:
Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: