Ջերմություն, ցավ շարժումներ կատարելիս, շնչառության դժվարություն. Կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները

Նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին 3 օրերին պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ ջերմություն, որն այնուհետեւ, ավելի շուտ, կիջնի, իսկ մի քանի օրից նորից կբարձրանա: Ինֆեկցիայի մյուս հիմնական ախտանիշներն են՝ հազը, շնչառության դժվարությունը, հեւոցը, թուլությունը, հոդացավերը եւ գլխացավերը: Այս մասին նշված է стопкоронавирус.рф ռեսուրսի պաշտոնական Telegram ալիքում:

«COVID-19-ը մատնացույց անող արտակարգ նշաններից են շնչառության դժվարությունը, կրծքավանդակում ցավը, կապտավուն շրթունքները կամ դեմքը: Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպես բարձր ջերմություն, հազ կամ հեւոց, անհապաղ բժշկական օգնության դիմեք»,- նշված է ռեսուրսում հրապարակված հոլովակում:

Ռեսուրսի տեղեկություններով՝ վարակվելուց հետո առաջին ախտանիշները նման են մրսածությանը կամ գրիպին: Պացիենտը կարող է ունենալ բարձր ջերմություն, կոկորդի ոչ ուժեղ ցավ: Որոշ պացիենտների մոտ, հատկապես եթե նրանց իմունիտետը թուլացած է, կարող են լինել դիարեա եւ սրտխառնոց, բայց առանց ախորժակի նվազման:

Ջերմությունը սովորաբար 4-5-րդ օրն իջնում է, եւ պացիենտը սկսում անհարմարավետություն զգալ սնունդ կամ ջուր ընդունելիս:

Մյուս ախտանիշներն են՝ միջին աստիճանի գլխացավերը, դիարեան, չոր հազը, շարժվելիս կամ մարմնի ցանկացած հատվածի շարժում կատարելիս ցավի զգացողությունները, մարմնի թուլությունը՝ հոդացավերի հետ միասին:

Վեցերորդ օրը ջերմությունը սովորաբար լինում է 37 աստիճանի սահմաններում, շնչառությունը կարող է դժվար լինել, դիարեայի եւ փսխոցի ինտենսիվությունը աճում է: Պացիենտը մշտապես ճնշվածության զգացում ունի: 7-8-րդ օրերին ջերմությունը 38 աստիճանից բարձրանում է: Ախտանիշների թվում հաճախ նշվում է խորխով հազը, ամեն շունչ քաշելիս շնբչառության նկատելի դժվարություն, կրծքավանդակում ծանրության զգացում, ուժգին գլխացավեր եւ հոդացավեր:

8 եւ 15 տարեկան երեխաները մնացել էին ՌԴ-ում, ծնողները՝ Հայաստանում. ՄԻՊ-ի աջակցությամբ երեխաներն արդեն ծնողների հետ են Չինաստանի իշխանություններն արգելաբացել են ելքը Ուհանից Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակիչին տեղափոխել են Երեւան․ նախարար ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters Մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը Մարալիկում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Դավիթին գտել են Լենինգրադյան փողոցում «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Երբ Գագիկ Ծառուկյանը Երևանն էր ախտահանում՝ քաղաքապետը ստորագրելու թղթերը դռան տակից էր վերցնում Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն. սեռական շահագործում, բռնաբարություն, շորթում «Գ.Ծառուկյան» հիմնադրամը մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել սահմանամերձ Տավուշին Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը 20-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածք հասցրած համածառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել. երկրի ՊՆ «Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերը լրիվ դատարկվել են և կարող են դառնալ կարանտինային գոտի
website by Sargssyan