Որքանո՞վ օգտակար կլինի Արթուր Վանեցյանի հաջորդ քայլը

Մոտ մեկուկես ամիս առաջ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մասին: Փաստորեն, ուժերը համախմբելու և արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտ ձևավորելու հրամայական ևս կա, որի շուրջ կարող են միավորվել հասարակության այն խմբերը, որոնք դեմ են օրվա իշխանություններին:

Այն, որ երկրում արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռն ամայացել է՝ միանշանակ է, բայց միաժամանակ կենսական անհրաժեշտություն է պետության անվտանգության համար:

Եվ ինչպես իշխանափոխությունից առաջ մեծ հաշվով վառ արտահայտված ընդդիմադիր քաղաքական ուժ  չկար, այնպես էլ հիմա է: Բոլորը վարժվել են օրվա հաց վաստակելու ռեժիմին և, անկախ քաղաքական օրակարգից,  շարունակում են այդ ոճով ապրել, բայց այսպես շարունակել երկար չի կարելի:  Հակավոր է նաև խորհրդարան չանցած ուժերը համախմբել և մեկ այլ ընդդիմադիր բևեռ ձևավորել, որպեսզի քաղաքական դաշտը չամայանա:

Գաղտնիք չէ, որ ներկա իշխանություններից էլ դժգոհողներ կան, բայց, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, այսօր, քաղաքական դաշտի կայունացման և առողջացման համար թիվ մեկ պահանջը ուժեղ ընդդիմություն ուենալն է, որը կօգնի կայացնել թե՛ պետությունը, թե՛ պետականությունը:

Ուստի, այս պայմաններում շատ կարևոր է արտախորհրդարանական ընդդիմադիր բևեռ ձևավորելու և, օրինակ, Ա. Վանեցյանի շուրջ համախմբելու կոչերը, որոնք  կարող են հեռանկարային և օգտակար լինել, առավել ևս, որ, ըստ Վանեցյանի, վերադարձ անցյալին չի լինելու: Բացի այդ, ինքը դեմ է հասարակությունը բաժանող քայլերին, ինչին ևս կողմ է ժողովուրդը:

Ամեն դեպքում, արձանագրենք, որ ԱԱԾ նախկին տնօրենի այս քայլը կարող է կառուցողական դառնալ այն առումով, որ այսօր երկրին օդ ու ջրի նման կայուն ընդդիմություն է պետք, որպեսզի մի կողմից երկիրը չդառնա միապետություն, մյուս կողմից քաղաքական դաշտը վերջնականապես չամայանա:

Արամ Կարապետյան

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan