Հստակ դերաբաշխում՝ եկեղեցու և ազգային արժեքների դեմ պայքարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է այն հանգամանքը, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով:

Մեր տեղեկություններով, նշյալ շրջանակները հույս ունեին, որ առկա ճգնաժամային վիճակում հնարավոր կլինի վերջապես հասնել ՀԱԵ թուլացմանն ու ժողովրդից հեռացնելուն: 

Հատկանշականն այն է, որ, մեղմ ասած, ոչ անհայտ ծագման ֆինանսական սնուցում ունեցող նմանատիպ «խմբավորումները», փոխանակ միանալու միասնականության և համընդհանուր համախմբման կոչերին, առաջին իսկ հարմար առիթն օգտագործում են՝ եկեղեցու հիմքերը խարխլելու և հոգևորականների վրա հարձակվելու համար: 

Փաստացի նույն շրջանակներն էին, որոնք իշխանափոխությունից հետո տոտալ հարձակումներ էին կազմակերպում եկեղեցու դեմ, նրանք էին, որ տարածեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ ՀՀ-ից փախչելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը: 

Հետևելով այդ «խմբակների» ներկայացուցիչների գրառումներին ու հանրային գործունեությանը՝ դժվար չէ արձանագրել, որ նրանք աչքի են ընկնում եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված բացահայտ ծաղրական ու հեգնական գրառումներով: Ըստ մեր տեղեկությունների, այս շրջանակները, որոնց ընդունված է ընդհանրական անվանել, այսպես կոչված, «սորոսականներ», եկեղեցու դեմ գրոհելու և ազգային բոլոր արժեքների ոտնահարման գործընթացն իրականացնելու համար հստակ դերաբաշխում ունեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ»
website by Sargssyan