Լուսակերտում պայթյունի հետեւանքով 50–ամյա տղամարդ է մահացել
ՀասարակությունԼուսակերտում այսօր՝ մարտի 25–ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 50–ամյա քաղաքացի է մահացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի, Լուսակերտ համայնք ղեկավար Սամվել Բալաբեկյան։ Նրա խոսքով պայթյունը եղել է ոչ թե տանը այլ տան հարակից հատվածում։
«Մահացածը 50 տարեկան Սամվել Իսրայելյանն է։ Ընտանիքը բաղկացած է 5 հոգուց՝ ինքն էր, կինը, տղան, հարսը եւ թոռնիկը։ Պայթյունի ժամանակ տան մյուս բոլորը անդամները տանն են եղել։ Պայթյունը եղել է ոչ թե տանը, այլ հարակից հատվածում՝ ցախանոցում ու նույն պահին մահացել է։ Ինքը հիմանկանում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, արտագնաաշխատանքի էր գնում, իր առօրյրա գործերով՝ ընտանիքը պահելու համար»,– ասաց Բալաբեկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: