Հատ­վա­ծա­կան լու­ծում­նե­րը կա­րող են փա­կու­ղա­յին վի­ճակ ստեղ­ծել. հա­մա­լիր տար­բե­րակ­ներ են անհ­րա­ժեշտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս արտակարգ դրության շարունակությունը մի շարք խնդիրներ է ի հայտ բերում։ Առաջին հերթին նկատի ունենանք, որ տնտեսվարողների գործունեության կասեցման հետ լուրջ տնտեսական խնդիրներ են ի հայտ գալու՝ սկսած հարկերի և վարկերի վճարումից վերջացրած հաստիքների կրճատումով։

Տնտեսական խնդիրներն էլ իրենց հերթին բերելու են երկրում սոցիալական դրության վատացման և լարվածության դրսևորումների։ Խնդիրն այն է, որ ներկայիս ինքնամեկուսացման պայմաններում մեծ թվով մարդիկ, որոնք չեն կարողանալու իրենց աշխատանքը կատարել առցանց կամ հեռահար եղանակով, կարող են զրկվել իրենց աշխատավարձից կամ եկամուտից։

Ճիշտ է՝ ոմանց հաջողվում է հեռակա աշխատել ու աշխատավարձ ստանալ, սակայն մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից, անհատ ձեռներեցներից, օրավարձով աշխատողներից շատերն առանց եկամտի են մնացել։ Եվ քաղաքացիների այն մասը, որը այս ամսվա համար աշխատավարձ կամ եկամուտ չի ստանալու, բնականաբար, չի կարողանալու մասնավորապես կատարել այս ամսվա կոմունալների վճարումները։

Իսկ երբ բնակչության մեծ մասը անհրաժեշտաբար ստիպված է տանը նստել կանխարգելման միջոցների ու երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով, ապա սա ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, քաղաքացիները մեծ քանակով էլեկտրականություն, գազ ու ջուր են սպառելու, ինչը հանգեցնելու է կոմունալ ծառայությունների վճարի աճին՝ նախորդ տարվա մարտի համեմատ։ Իսկ կոմունալների մեծ վճարների մարումը լուրջ խնդիր է բնակչության համար։

Այնպես չէ, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել միայն Հայաստանում։ Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ համավարակի պատճառով բարդ իրավիճակ է ստեղծվել, փորձում են որոշակիորեն մեղմել կարանտինի և սահմանափակումների հետևանքները, որպեսզի այն սոցիալապես լուրջ հարված չհասցնի բնակչությանը։

Այսպես, օրինակ, Իտալիայում, կորոնավիրուսի հետ կապված հարկերը ժամանակավոր չեղարկել են։ Ֆրանսիայում բնակչության կոմունալ բոլոր վճարումներն իր վրա է վերցրել պետությունը, և քաղաքացիներից պահանջվում է միայն մնալ տանը։ Ուկրաինայում կարանտինի ժամանակ արգելվել է պարտքերի պատճառով անջատել լույսը կամ գազը։ Իսկ ԱՄՆ-ում որոշել են յուաքանչյուր քաղաքացու 1000-ական դոլար գումար տրամադրել։

Հասկանալի է, որ Հայաստանը չունի Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի տնտեսական հնարավորությունները, որ կարողանա քաղաքացիների կոմունալ վճարումները ամբողջովին վերցնել իր ուսերին, սակայն դա չի նշանակում, որ մեր կառավարությունը պետք է ձեռքերը ծալած նստի։

Եթե բազմաթիվ քաղաքացիներ այս պայմաններում չկարողանան կատարել իրենց կոմունալ վճարումները, բացառված չէ, որ կանջատվի նրանց լույսը, գազը կամ ջուրը, որը խիստ անցանկալի է։ Իհարկե, ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ վճարումներ չկատարելու պատճառով էլէներգիայի անջատումներ չեն լինի:  Երեկ ԱԺ-ում վարչապետն էլ հայտարարեց, որ չվճարումների պատճառով գազի անջատումներ չեն լինի անապահովների համար:

Սակայն սա հատվածական լուծում է: Նախ և առաջ կառավարությունը պետք է այս խնդրի լուծման ուղղությամբ մտածի և այնպիսի տարբերակներ առաջ քաշի, որոնց արդյունքում ոչ միայն քաղաքացիները չտուժեն, այլև լուրջ վնասներ չկրեն նաև էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերությունները։

Պետք է հաշվի առնել, որ եթե հանկարծ այդ (ու ոչ միայն այդ) ընկերությունները չկարողանան շարունակել իրենց աշխատանքը կամ մեծ վնասներ կրեն, ապա չեն կարողանալու մատակարարումներ կատարել նաև բնակչությանը, մյուս կողմից՝ արդեն իրենք դժվարություններ կունենան իրենց աշխատակիցներին պահելու և վճարելու հարցում, ու կարող է փակուղային իրավիճակ ստեղծվել։ Ուստի խնդրի լուծումը պետք է լինի համալիր և շղթայական, որպեսզի օղակներից ոչ մեկը չտուժի։

Տարբերակներից մեկն այն է, որ պետությունը կարողանա գոնե ժամանակավորապես և գոնե թիրախային խմբերի համար հետաձգել կոմունալների վճարումները և կոմպենսացնի էլեկտրաէներգիա, ջուր ու գազ մատակարարող ընկերությունների կրած վնասները, մինչև որ երկրում կաշխուժանա տնտեսական անցուդարձը, և քաղաքացիներն ի վիճակի կլինեն վճարել իրենց կոմունալների պարտքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Դաժան դեպք. հարբած տղամարդը բռնաբարել, ապա սպանել է 80-ամյա թոշակառու կնոջը Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ Մայիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանում արձանագրվել են իրավախախտումներ. ոստիկանություն (տեսանյութ) Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան
website by Sargssyan