Գրպանիկներ, պարկիկներ... ինչպե՞ս է զարգացել պայուսակների պատմությունը

Պայուսակները ունեն մոտ վեց հազարամյակի պատմություն: Եվ դա զարմանալի չէ, քանի որ բոլոր ժամանակներում էլ մարդիկ ստիպված են եղել ինչ-որ բանի մեջ իրեր, փող և տարբեր մանրուքներ պահել: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ առաջին պայուսակներն իրականում եղել են հագուստի գրպանները, իսկ նման հագուստ հայտնվել է միայն 17-րդ դարում: 

Գրպաններով զարդարել են բաճկոնները, վերնաշապիկները, իսկ հետագայում՝ նաև տաբատները: Չնայած դրան, հագուստի վրա գրպանների հայտնվելուց շատ առաջ էլ մետաղադրամները կամ այլ անհրաժեշտ նյութերը պահվել են պարկիկների մեջ: 

Կանայք նախընտրել են դրանք թաքցնել փեշի տակ (մեր ժամանակներում էլ են կանայք շարունակում փողը թաքցնել աչքի համար աննկատ տեղերում), իսկ տղամարդիկ կախել են գոտիներից: 

Միջնադարում այդպիսի պարկիկները կոչվել են «բարիքի գրպաններ»: Բացի դա, մետաղադրամների համար հաճախ նաև փոքրիկ կաշվե պայուսակներ են կարել: 

Դրանք եղել են արքունիքի անդամների հարդարանքի զարդեր: 15-16-րդ դարերում պարկիկների նորաձևությունը ևս մեկ քայլ առաջ է գնացել, դրանք արդեն պատրաստվել են տարբեր չափերի` սկսած ամենափոքրից մինչև ամենածավալունը: 

Քայլելիս այդ պարկերի մեջ հնչել են մետաղադրամները, այնպես, որ այդ ձայնով հնարավոր է եղել որոշել դրա սեփականատիրոջ կարողությունը: Երբ հայտնվել են հագուստի գրպանները, տղամարդիկ իրենց պարկիկների ամբողջ պարունակությունը տեղափոխել են այնտեղ, քանի որ դա զգալի հարմար է: 

Կանանց գրպանները չեն բավարարել, ուստի նրանք սկսել են կրել պայուսակներ, որտեղ տեղադրել են իրենց անհրաժեշտ փոքրիկ իրերը: Արդեն այդ ժամանակներում պայուսակները կարվել են տարբեր գործվածքներից, տարբեր տարողության և ձևերի, զարդարված, ասեղնագործված և այլն: 

Կանայք դադարել են պայուսակները թաքցնել և սկսել են դրանք ակտիվորեն ցուցադրել որպես զարդարանք: 18-րդ դարում նորաձև են դարձել ժանյակներով ձևավորված «պոմպադուր» պայուսակները. մադամ Պոմպադուրը եղել է ֆրանսիայի թագավոր Լուի 15-րդի ֆավորիտուհին: Ժամանակակից պայուսակների առաջացման պատմությունը սկսվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ (18-րդ դարի վերջ - 19-րդ դարի սկիզբ), երբ ձևավորվել է սովորույթ, ըստ որի, կանայք պետք է պայուսակը պահեն ձեռքին, իսկ տղամարդիկ՝ ձեռքերը գրպաններում: 

Այս նորարարությունը հանգեցրել է նրան, որ թույլ սեռի ներկայացուցիչներն այլևս կարիք չեն ունեցել գրպանների: Այն ժամանակ պայուսակների լայնածավալ արտադրություն չի եղել: Դրանք պատրաստվել են անհատ վարպետների կողմից, սովորաբար պատվերով: Բայց իրավիճակը ժամանակի ընթացքում փոխվել է, և 19-րդ դարի կեսերից Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու օրոք բացվել են պայուսակների գործարաններ (օրինակ՝ Hermes և Louis Vuitton): 

Այդ ժամանակներից պայուսակների արտադրությունը դարձել է մասսայական: Միևնույն ժամանակ, շարունակել են գնահատվել ձեռագործ պայուսակները, բայց միայն շատ հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ նման բան: 19-րդ դարում սկսել են պայուսակների վրա փականներ դնել, բայց կայծակաճարմանդը (молния), որը տարածված է այսօր, հայտնվել է միայն 20-րդ դարում: 

Քսաներորդ դարը վերջապես և անվերապահորեն ճանաչել է պայուսակները, ինչպես նաև տաբատները կանանց հարդարանքի պարագաներ: Հոկտեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում անգամ նշվում է հատուկ տոն` Պայուսակների ազգային օր: 

Հասարակության մեջ կանանց դիրքը ներկայումս փոխվել է, հետևաբար, հաշվի առնելով կանանց նոր կարիքները, սկսել են հայտնվել մեծ չափի պայուսակներ: Զգեստապահարանի այս իրի նորաձևությունը միշտ էլ արագորեն է փոփոխվել:

 

Եկել է համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը․ Փաշինյան (տեսանյութ) Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք. հայտարարություն Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան Հաշված օրեր անց Արթուր Վանեցյանը կստանձնի արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդի դերը Ոտքերով կամ ձեռքերով առաջ․ ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան ԲՀԿ-ն տարբեր ուղղություններով է գործում, որպեսզի թեթևացնի մարդկանց հոգսերը Նիկոլ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ Վերջնագիր Յուրի Խաչատուրովին Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Ովքեր են «Նիկոլի սև ցուցակում» գտնվող իմքայլական պատգամավորները. «Հրապարակ» Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ» Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար «Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է
website by Sargssyan