Բեռնափոխադրումների խնդիրներ են ծագել երկու անցակետերում՝ «Լարս» եւ «Բագրատաշեն»․ փոխվարչապետ
ՔաղաքականԲեռնափոխադրումների խնդիրներ են ծագել երկու անցակետերում՝ «Լարս» եւ «Բագրատաշեն», որոնք տեղակայված են ռուս-վրացական սահմանին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Բագրատաշենում», նրա խոսքերով, խնդիրը կապված է Մառնեուլում կարանտինի հետ։
«Արդյունքում, անցագրային թողունակությունը այնտեղ կրճատվել է։ Անցակետային թողունակության խնդիրներ կան նաեւ «Լարս» անցակետում»,- նշեց Ավինյանը՝ հայտնելով, որ այսօր հեռախոսազրույց է պլանավորված Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ։
Ընդ որում, ինչպես նշեց փոխվարչապետը, բեռնատար ավտոմեքենաների կուտակում է դիտարկվում ինչպես սահմաններին, այնպես էլ Վրաստանի ներսում։
«Անհրաժեշտ է խաղի նոր կանոններ հաստատել, լուծել բեռնափոխադրումների խնդիրը։ Մենք կապի մեջ ենք նաեւ մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ»,- ընդգծեց Ավինյանը։