Կորոնավիրուսի ժամանակ ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել․ Banner Health

Կորոնավիրուսի կանխման կամ բուժման համար ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։ Օրինակ, քլորոխին դեղամիջոցը, որն օգտագործվում է մալարիայի պրոֆիլակտիկայի եւ բուժման համար, կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսիային վարակի ժամանակ։ Այդ պատճառով պետք չէ ինքնուրույն որեւէ դեղամիջոց ընդունել՝ հույս ունենալով կորոնավիրուսի պրոֆիլակտիկա կամ բուժում իրականացնել։ Այս մասին նախազգուշացնում են առողջապահության հարցերով Banner Health հասարակական կազմակերպության փորձագետները։

«Մենք հասկանում ենք, որ մարդիկ փորձում են նոր ուղիներ գտնել, որպեսզի կանխեն կամ բուժեն վարակը, սակայն ինքնաբուժումը չի լուծի խնդիրը»,- նշել է ամերիկյան Ֆինիքս քաղաքի բուժկետի տնօրեն Դենիել Բրուքսը։

Այս նախազգուշացումը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 60 տարեկան ամուսինները քլորոխին պարունակող դեղամիջոց էին ընդունել։ Ընդունումից կես ժամ հետո զույգին հոսպիտալացրել էին մոտակա հիվանդանոց։ Տղամարդուն փրկել չէր հաջողվել, իսկ նրա կինը այժմ ծայրահեղ ծանր վիճակում է՝ բժիշկների հսկողության տակ։ Նրա խոսքերով՝ ինքը քլորոխինի օգտակարության մասին լսել է, երբ հեռուստացույցով դիտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը։

Նա հիշել է, որ միջոցը, որով ինքը ակվարիումն է մաքրում, քլորոխին է պարունակում, եւ այդ ժամանակ ամուսինները մի քիչ դրանից են խմել՝ մտածելով, որ այն կպաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց։

«Մենք շատ էինք վախենում, որ կվարակվենք կորոնավիրուսով»,- NBC News-ի լրագրողի հետ զրույցում խոստովանել է կինը։ Արդեն 20 րոպե անց ամուսիններն իրենց վատ են զգացել։

«Ինձ մոտ սրտխառնոց սկսվեց, իսկ ամուսնուս մոտ՝ շնչառական խնդիրներ»,- հիշել է նա։

Մասնագետները եւս մեկ անգամ հիշեցնում են, որ ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է, իսկ կորոնավիրուսի ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ մասնագետների դիմել։ 

Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի անխուսափելի աճ է լինելու. Նիկոլ Փաշինյան Հարուցվել է քրեական գործ Հայաստանը չի կարող ենթարկվել գլոբալիստների քմահաճույքներին. Ղազինյան 1,5 մլրդ դոլար` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժնի համար. ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ Հրաշքներ լինում են․ Երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը Երբ մահերի թիվը հասնի զրոյի, «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը, փոխարինելու ենք «Կրիր դիմակ և մի տուգանվիր» կարգախոսով. վարչապետ (տեսանյութ) Դանակահարություն Երևանում․ 18-ամյա բասկետբոլիստի վիճակը ծանր է Ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ Ucom-ը հորդորում է զգոն լինել և խուսափել խարդախություններից Բաց ու փակ տարածքներում ընտանեկան միջոցառումները թույլատրվում են, բայց պայմանով. Փոփոխություններ՝ արտակարգ դրության մեջ Արայիկ Հարությունյանը որոշել է Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը. Օրվա լուրերը՝ մեկ տողով «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին.Razm.info Լիբանանից շուրջ 100 հայ է վերադարձել Հայաստան (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին. Razm.info 51-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Lexus-ի և Mercedes-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների Ես սպասում եմ առաջին զոհերին, որ հետո քո հետ խոսեմ. Արսեն Թորոսյան
Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար) Ի՞նչ նվեր է մատուցել Գոռ Հակոբյանը փոքր որդուն՝ Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ (լուսանկար) «Եթե հիմա չունեցա նման նկարներ, ապա 59-ում դժվար թե ունենամ». Աստղիկ Սաֆարյանը՝ բիկինիով (լուսանկար) Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ․ Նազենի Հովհաննիսյանը՝ Լևոն Արոնյանին քննադատողներին Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ազատազրկում է սպառնում Որ դիմակներն են լավագույնս պաշտպանում կորոնավիրուսից Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու․ Անիտա Այվազյանն անկեղծանում է Դերասանուհի Մերի Մակարյանը նշում է ծննդյան 35-ամյակը. ինչո՞վ է նա զբաղված վաղ առավոտյան (լուսանկարներ) «Ուզեմ չուզեմ 9 ամիս սենց կլոր եմ լինելու». երգչուհի Լիլուն ցուցադրել է էլ ավելի կլորոցած փորիկը (լուսանկարներ) Ալինա Մարտիրոսյանը նոր, գրավիչ լուսանկար է հրապարակել
website by Sargssyan