Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Ստեփանյանի գրառումը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Արցախի նախագահը տեղեկացնում է «Որևէ ժամանակաշրջանում, որևէ ղեկավար, որևիցե հարցում, եթե մեղադրում է ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք չունի». Միշո Ինչպես են ռուսները թուրքերին փռում գետնինն․․ (տեսանյութ) Մեր գերիների հետ անմարդկային են վարվում, արագ պետք է լուծվի նրանց Հայաստան վերադարձնելու հարցը. Ադրբեջանցիները հերթական տեսանյութն են հրապարակել (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանական զորքերը մտել են Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջան «Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում». Էդուարդ Շարմազանով Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Հայաստանում երկրաշարժ է զգացվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի հետ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին որո­շու­մը․«Փաստ» «Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է»․«Փաստ» Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել. «Ժողովուրդ» Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ­ված կլի­նի հրա­ժա­րա­կան տալ․ «Փաստ» Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ» «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը կլուծարվի․ «Փաստ»
website by Sargssyan