Ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար կորոնավիրուսը կարող է հատկապես վտանգավոր լինել

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը կարող են կորոնավիրուսային COVID-19 վարակի ծանր ընթացքի ռիսկի անկախ գործոն լինել։ Այս մասին ասում են Ինտենսիվ թերապիայի բրիտանական հետազոտական կենտրոնի մասնագետները։

Ներկայում մորբիդային ճարպակալումը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 40-ից բարձր է) արդեն համարվում է COVID-19-ի ծանր տեսակի զարգացման ռիսկի գործոն։ Ճիշտ է, ռիսկի այն աստիճանի մասին, որին ենթարկվում են թեթեւ ճարպակալում կամ պարզապես ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ընթացիկ ուղեցույցներում չի ասվում։ Ներկայում շատ մասնագետների ուշադրությունը սեւեռված է տարեց մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների խնդիրներին՝ որպես ռիսկի հիմնական խմբեր։

Ռեանիմատոլոգները վերլուծել են COVID-19 ունեցող առաջին 196 պացիենտների բուժման տվյալները։ Նրանք հայտնվել են Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Հիվանդության ծանր տեսակը զարգացել է պացիենտներից 63-ի մոտ։

Զեկույցի մեջ ընդգրկված 56 պացիենտների մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) 25-30 է եղել, այսինքն նրանք ավելորդ քաշ են ունեցել։ 58 մարդու ՄԶԻ-ն 30-40 է եղել (ճարպակալում), 13-ի մոտ այն գերազանցել է 40-ը (ծանր ճարպակալում)։

Մասնագետները նաեւ ուշադրություն են դարձրել, որ իրենց պացիենտների 1/3-ից քիչ ավելին է 60-ից բարձր տարիք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն տարեց մարդիկ են գտնվում ռիսկի խմբում։ Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ավելի շատ տղամարդիկ են եղել, քան կանայք։ Պացիենտների մեծ մասը ծանր հարակից հիվանդություններ է ունեցել։

Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
website by Sargssyan