Նոր գործիք. մարտի 13-25-ը աշխատանք կորցրած եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողները միանվագ նպաստ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած, մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Այսպիսով միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 14 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.

. Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում

.Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել

․ Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառկալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած

․ Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով: «Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ հարյուր հազար դրամի սահմաններում»,-ասաց նա եւ նշեց, որ այս հարցը դեռեւս չի որոշվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել ովքեր կան ՀՀ-ում, մենք բոոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձեւավորված է, գնում ենք առաջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշմամբ լուծում են մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողների խնդիրը, իսկ մի քանի օրերի ընթացքում հերթը կհասնի նաեւ 14-ից բարձր տարիք ունեցող անչափահաս երեխա ունեցողներին:

Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց բոլոր հինգ ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի: «Չորեքշաբթի առավոտյան ժամը 9:00-ից այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»,-ասաց նա:

Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Ավարտվել է 2019-ի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը. Այժմ ստուգում է իրականացվում Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն
website by Sargssyan