Կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող որոշ բժիշկներ տուն չեն գնում՝ մտավախություն ունենալով մերձավորների առողջության համար. նախարար

Կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող որոշ բժիշկներ տուն չեն գնում, քանի որ իրենց համարում են ռիսկի խումբ եւ վախենում են իրենց հարազատներին վարակելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդպիսի բժիշկները գիշերում են հյուրանոցում, իսկ նախարարությունը նրանց ապահովում է սնունդով, տրանսպորտով եւ անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես եւ 3 հիվանդանոցներում աշխատող մյուս բոլոր բուժաշխատողներին, որտեղ կենտրոնացած են կորոնավիրուսով պացիենտները:

Որպեսզի բուժաշխատողների վրա չդրվի ուժերից վեր ծանրաբեռնվածություն, Հայաստանում այլ մասնագիտությունների բժիշկների համար կազմակերպվել են վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ, որ նրանք կարողանան վարակաբաններին օգնել եւ աշխատել կորոնավիրուսի թեթեւ ձեւերով պացիենտների հետ: Մոտ 50 բժիշկ արդեն վերապատրաստվել է:

Այսպես՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով մոտ 70 պացիենտ հիմա Երեւանի օրթոպեդիայի ինստիտուտում է, նրանց հսկում են հատուկ վերապատրաստում անցած օրթոպեդ-վնասվածքաբանները:

Նշենք, որ այսօր բուժաշխատողներն իսկապես համարվում են ռիսկի խումբ, քանի որ շփվում են վարակակիրների հետ եւ կարեղ են վարակվել, չնայած անգամ պաշտպանիչ հանդերձանքին. վերջերս կորոնավիրուսային ինֆեկցիա էր հայտնաբերվել շտապ օգնության բժշկի եւ վարորդի մոտ: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ:

Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով
website by Sargssyan