Կորոնավիրուսով հիվանդը պատմել է հիվանդասենյակի հարեւանների մահվան մասին. The Mirror
LifestyleԼոնդոնի բնակիչն առողջացել է կորոնավիրուսից եւ պատմել, թե ինչպես են նրա աչքի առաջ մահացել հիվանդասենյակի մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
40-ամյա Ջոզեֆ Ուոլիսը հիվանդացել է ընկերների հետ փաբ այցելելուց հետո: Նա մեկ շաբաթ հազ եւ ջերմություն է ունեցել, նրան չէր բավականացնում օդը: Տղամարդը բժշկի չի դիմել, քանի որ չէր ցանկանում առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար բեռ դառնալ:
Ուոլիսի կինը՝ Էմման, անհանգստացել է ամուսնու ինքնազգացողության համար, եւ Ուոլիսը ինքնամեկուսացել է սենյակում` առանձնանալով կնոջից եւ երեխաներից: Նա դադարել է ծնողներին այցելել, քանի որ վախենում էր նրանց էլ վարակել:
Երբ տղամարդու վիճակն ավելի է վատացել, շտապօգնությունը նրան տարել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոց: Նրա ախտորոշումը հաստատվել է 30 ժամից:
Շարունակությունն՝ այստեղ