Արարատի մարզում ունենք կորոնավիրուսի վարակման 85 դեպք. Արարատի մարզպետ

Արարատի մարզում ունենք կորոնավիրուսի վարակման 85 դեպք։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արարատի մարզպետ Գարի Սարգսյանը։

Մարզպետը հորդորել է պահպանել անվտանգության կանոնները, հավաքույթներ չկազմակերպել, անգամ հուղարկավորության արարողություններին չմասնակցել, որպեսզի վիրուսի տարածման ռիսկերը նվազեցնեն։ Սարգսյանը նաեւ ներկայացրել է վարակի գրանցման դեպքրն ըստ համայնքների, ասելով, որ մարզում վարակվածների թիվը պայմանավորված է հիմնակնում Երեւանի արտադրամասի դեպքի հետ, քանի որ մարզից շատ բնակիչներ են աշխատել տվյալ գործորանում. «Երեկ արդեն ունենք հաստատված 85 դեպք՝ քաղաք Մասիսից 13–ն են, Նոր Խարբերդից 9–ը, Այնթափում՝ 6, Հայասնիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1, քաղաքա Արտաշատ՝ 3, Մխչյան համայնքում՝ 5, Բուրաստանում՝ 1, Ջրաշենում՝ 1, Դիտակում՝ 2, Դալարում ունենք 2 դեպք եւ Դվին համայնքում ունենք 1 դեպք, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1, Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստան համայնքում՝ 1 դեպք։ Մեր Արարատի վիճակը համեմատաբար լավ է, բայց այստեղ նույնպես չենք խուսափել վարակի դեպքերից։ Վեդի համայնքում ունենք 3 դեպք, Դաշտաքարում՝ 1, Փոքր Վեդի համայնքում՝ 1, Լուսառատ համայնքում՝ 1, Տափերականում՝ 1 եւ Ոսկետափ համայնքում՝ 1»։

Մարզպետի խոսքով՝ ցուցակագրել են, բոլոր նրան, ովքեր այս օրերին ծանր վիճակում են հայտնվել, մասնավորապես օրավարձով աշխատողները. «Մենք փորձելու ենք համայնքների եւ սոցապի աշխատակիցների միջոցով հավաքագրել այդ անձանց, կազմել պատշաճ ցուցակներ, ներկայացնել կառավարություն եւ ստանալ այդ աջակցությունը»։

Սարգսյանը եւս մեկ անգամ կոչ արեց մնալ տանը եւ օրինակ բերեց, որ մարզի բնակիչներից մեկը չենթարկվելով հորդորներին տուգանվել է. «Ունեցել ենք դեպք, երբ մեր հայրենակիցը, որ օպետք է մնար տանը եւ մեկուսանար, նա շարունակել է գնալ աշխատանքի, եղել է կոնտակտավորված անձ եւ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն, նա պատասխանատվության է ենթարկվել 400 հազար դրամի չափով»։

Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան Սոցիալական պատասխանատվությունը՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմք Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին /տեսանյութ/ «Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն
website by Sargssyan