Նախագահին «պաշտպանելու» պատճառները.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ մի քանի ամիս առաջ իշխանական որոշ ուժեր պարբերաբար տեղեկատվական հարվածների տակ էին պահում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնարարական է իջեցվել՝ իշխանական բոլոր լծակներով «տակից» աջակցել նախագահին։

Անզեն աչքով էլ նկատելի է, որ համապատասխան շրջանակներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել այդ մեսիջին, այդ իսկ պատճառով արդեն մեծ թիվ են կազմում նախագահ Սարգսյանին սատարող հրապարակումները՝ առաջ տանելով նրա կողմից շրջանառվող թեզերն ու պնդումները։ 

Անձամբ վարչապետի հանձնարարականով՝ հատուկ ուշադրություն է դարձվում նաև սոցցանցերում նախագահի պաշտպանությանը, և այն օգտատերերը, որոնք համարձակվում են Սարգսյանին քննադատող հրապարակում կատարել, ֆեյքային գրոհների թիրախում են հայտնվում։ 

Սա կապված չէ առկա վիճակում կորոնավիրուսից զատ այլ թեմաները մի կողմ դնելու ցանկությամբ, որովհետև իշխանություններն այս օրերին ցույց տվեցին, որ գործ անելու փոխարեն չեն զլանում թիմային հարձակման անցնել ընդդիմադիր ուժերի կամ գործիչների նկատմամբ, եթե նրանք բարձրաձայնում են բացարձակ ճշմարիտ, սակայն «քայլողներին» անհաճո թեմաների մասին: 

Թերթի աղբյուրը որոշակի փակագծեր է բացել նման ջերմության վերաբերյալ. մասնավորաբար, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական շրջանակներում եթե նույնիսկ փոքր-ինչ աջակցություն ու սատարում ստանում էլ է, ապա առավելապես Արմեն Սարգսյանի շնորհիվ, հենց նա է միջնորդում եվրոպական բարձրաստիճան շրջանակներում Փաշինյանի հանդիպումների հարցում։ Այլ կերպ ասած՝ ստացվում է ներքին աջակցություն՝ եվրոպական «պրոտեժեության» դիմաց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը. «Փաստ» Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը
website by Sargssyan