Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը:

Պարետի որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 

 

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը. «Փաստ»
website by Sargssyan