Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին, օգտագործել է «օրավարձով աշխատող» արտահայտությունը: Այնինչ նույն Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում բոլորիս «համոզում» էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա: 

Փաստորեն այս գործելաոճը գործող իշխանությունների համար գնալով ավելի ու ավելի հիմնական է դառնում՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»-ից մինչև «մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար», «շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»-ից մինչև «կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել», «փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում», կամ՝ «մահճակալներ նախատեսվում են ոչ միայն համալիրում, այլև ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների միջին ծանրության, միգուցե նաև ծանր պացիենտների համար», ԶԼՄ-ների դեմ մաքսիմալ սահմանափակումներ դնելուց մինչև «ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները», և այլն, և այլն... 

Կամ՝ ի՞նչ է նշանակում առողջապահության նախարարի՝ այս կամ այն քայլերի հետ կապված պարբերաբար օգտագործվող «շուտով» արտահայտությունը: Դա շատ հարաբերական հասկացություն է: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջիկա մի քանի տարվա երկարաժամկետ ինչ-որ ծրագիր եք քննարկում, այլ ոչ թե արտակարգ ռեժիմով պայմանավորված գործողություններ:

 Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ մեզանից անհամեմատ մեծ տուրիստական հոսք ունեցող Վրաստանում հիվանդացության մակարդակը մեզանից անհամեմատ ցածր է, առողջապահության նախարարը բնորոշում է, որպես «երջանիկ պատահականություն»: 

Պատահական չէ, որ երեկ սոցցանցերում բազմաթիվ մեր հայրենակիցներ արձանագրում էին, որ նախարարն, ըստ երևույթին, ինչ-որ բան խառնել է: Խառնել է ինչ-որ երևույթներ, ոմանց կարգավիճակը, բայց ոչ Վրաստանի առումով: Բայց դրան արդեն հարկ կլինի անդրադառնալ ավելի ուշ: Պանդեմիայի հաղթահարումից հետո: Հուսով ենք՝ շուտով... 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը
website by Sargssyan