Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին

Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։

Սա լրջագույն խնդիր ա Հայաստանի համար։ Սա նշանակում ա, որ Հայաստանը գրեթե մի տարի չի կարողանալու լիցենզիա տալ որևէ փոխադրողի դեպի եվրոպա չվեթներ իրականացնելու համար՝ չարթերներից մինչև բեռնափոխադրում։

Իսկ էս խնդիրը նոր չի, դեռ երեք ամիս առաջ անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանին նախազգուշացում էին տվել, որպեսզի շտկեն իրավիճակը, մինչդեռ Տաթևիկ Ռևազյան & CO-ն զբաղված էին սեփական PR-ի համար ռայնէյռներ բերելով ու ռեալ պրոբլեմներին մատների արանքով նայելով։

Ասեմ նաև, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանը ստուգել էր նաև 2015-ին, որի արդյունքնում բավականին բարձր գնահատական էին տվել՝ 100 բալից 80։ Եվ հիմա Հայաստանում չկա գոնե մի պատասխանատու մարդ, որը պատասխան տա՝ ինչի վարի տվեցին Հայաստանի ավիացիան։ Պատասխանատու Տաթևիկ Ռևազյանն, ինչպես գիտեք, թռելա հայրենի Դանիա, որ կորոնավիրուս չվարակվի, իսկ նրան փոխարինողը չունի հարցրերի պատասխան։

Սա «սփյուռքի ներուժը օգտագործելու» մասին նիկոլական պոպուլիզմի ուղղակի հետևանանք ա։ Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով։

Հայաստանի հողին ամուր կանգնած, համակարգ կայացրած մարդկանց վիրավորելով, վարկաբեկելով ու նրանց փոխարեն Տաթևիկ Ռևազյաններին, Զարեհ Սինանյաններին ու Ավետիք Էլոյաններին բերելով՝ Նիկոլ Փաշինյանը տարավ համակարգը կործանման։ Տաթևիկն ու Էլոյանը արդեն թռել են՝ թողնելով ոլորտները աղետալի վիճակում, իսկ Լոսից Հայաստան խոպան եկած ու ոչինչ չանելու դիմաց միլիարդների պրեմիաներ ստացող Սինանյանը դեռ կհասցնի թռնել։

Իսկ ոչ կոմպետենտության, անգրագիտության ու հանցավոր ինքնավստահության էս հետևանքները վերացնելու համար տարիներ են պետք։ Երկար տարիներ։

Միայն կատարյալ անուղեղները կարային Միջազգային ավիացիոն կազմակերպության նախազգուշացումները սենց մատների արանքով նայել ու ավիրել համակարգը։

Ստեղծված իրավիճակի պատասխանատու Տաթևիկ Ռևազյանին գտնելու փորձերն անիմաստ են, նա այլևս չի վերադառնալու։ Իսկ մեղավորը շարունակում ա նստել Կառավարության շենքի գլխավոր սենյակում ու ինքը պատասխաններ ունի տալու՝ ոնց սենց եղավ։ Եվ պատասխան տալու ժամանակը մոտ ա, քան երբեք։
4 փակ սահման, 0 ավիացիա:

Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին «Նույնիսկ գնել էինք հարսանեկան զգեստս, 2 տարի սպասել եմ, մի քանի օր էլ կսպասեի». Արկադին հարսանեկան զգեստով այդպես էլ չտեսավ սիրելիին (տեսանյութ) Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին Շուշիի քաղաքապետը հայտարարություն է տարածել Պարզաբանում. Իսկանդերով Շուշիին հարվածելու լուրերի մասին Որդին վիրավոր հայտնվել է չեզոք գոտում. մայրը մինչ օրս փնտրում է իր զինվորին
website by Sargssyan