Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր համերգներն առցանց է ներկայացնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտասերների համար կազմակերպում է իր տեսագրած համերգների առցանց ցուցադրություններ։

Ապրիլի 2-ին նվագախումբն իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջով երաժշտասերներին ներկայացրեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրեզադեն», որը կայացել և տեսագրվել է 2018թ.-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Այս ընթացքում առցանց հարթակում ցուցադրվել է նաև սիմֆոնիկ նվագախմբի և Հասմիկ Պապյանի համատեղ համերգը, Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը, որը կայացել էր Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի ընթացքում։ Առաջիկայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտության սիրահարների համար, իր տեսադարանից, առցանց կհեռարձակի նաև այլ կատարումներ։ Մասնավորապես՝ ապրիլի 9-ին, ժամը 19.00-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օնլայն կցուցադրի Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տեսագրությունը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։

Ապրիլի 16-ին, ժամը 19.00-ին կներկայացվի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որը կհնչի սիմֆոնիկ նվագախմբի և ճանաչված դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասԱ» կրթամշակութային նախագծի մասնակիցները։

Ցուցադրություններին հնարավոր է լինում հետևել նաև DasA բջջային հավելվածի միջոցով։ Նվագախմբի երաժիշտները համերգների ցուցադրությունից առաջ «ԴասԱ»-ի մասնակիցների համար կազմակերպում են օնլայն դասընթացներ՝ ներկայացնելով առաջիկա համերգի ծրագիրը‚ կոմպոզիտորին‚ դասական երաժշտության մասին հետաքրքիր այլ թեմաներ։ Մնալով տանը, դուք հնարավորություն ունեք հետևելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներին, ինչը կօգնի մի կողմից ծանոթանալ հրաշալի կատարումներին, մյուս կողմից տեղեկանալ հայազգիմ այնպես էլ այլազգի տաղանդավոր երաժիշտների կատարումներին ու կոմպոզիտորների ստեղծագործություններին: Մնա տանը՝ վայելիր հրաշալի կատարումները:

Ու՞մ է սպասվում գլխապտույտ հաջողություն ու ֆինանսական մեծ վերելք 2021 թվականին Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի բացառիկ կադրերը (տեսանյութ) Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Ինչպե՞ս ստեղծվեց համացանցը և ռեկորդային արագությամբ անցավ ռադիոյից ու հեռուստատեսությունից Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ
website by Sargssyan