Կորոնավիրուսը կփոխի աշխարհը. երևույթներ, որոնք համաճարակից հետո նույնը չեն լինի

COVID-19 կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցնում մոլորակի շատ բնակիչների կյանքում՝ ուզեն դա նրանք, թե ոչ: Եվ այդ ոչ բոլոր փոփոխություններն են բացասական բնույթ կրում: Ահա այն երևույթները, որոնք, ամենայն հավանականությամբ, այլևս նույնը չեն լինի համաճարակի ավարտից հետո:

 

Տնից հեռակա աշխատանք

Կորոնավիրուսի տարածումից առաջ ամերիացի աշխատողների միայն 7%-ը հնարավորություն ուներ տնից աշխատելու: Դա չի նշանակում, որ 7%-ը տնից էր աշխատում, այլ պարզապես 93% ամերիկացիներն ասում էին, որ հեռակա աշխատանքը հարմարավետ չեն համարում:

Այսօր, երբ աշխարհի տարբեր երկրներում կարանտինային ռեժիմ է սահմանված, տնից աշխատանքը անրաժեշտություն է դարձել շատերի համար: Դեռևս չկա ճշգրիտ վիճակագրություն այն մասին, թե քանի մարդ է սկսել տնից աշխատել, սակայն Cisco ընկերությունը հայտնել է, որ Չինաստանում իր վիդեո կոնֆերանսների համար նախատեսված ծրագիրը 22 անգամ ավելի մեծ տրաֆիկ է գրանցում, քան մինչ համաճարակի սկիզբը:

Շատ հավանական է, որ շատ մարդիկ շարունակեն տնից աշխատել անգամ համաճարակի ավարտից հետո: Միջինում աշխատավայր հասնելու համար անհրաժեշտ է լինում 20 րոպե, ինչը, ըստ մասնագետների, այնքան բացասական է ազդում մարդու ՕԳԳ-ի վրա, որքան աշխատավարձի 19%-ով կրճատումը:

 

Հեռավար բժշկության զարգացում

Երկար տարիներ շարունակ հեռավար բժշկությունը ինտերնետ տիրույթից հեռու է եղել, քանի որ նախևառաջ դրա համար ֆինանսական միջոցներ պետք կգար հատկացնել, երկրորդ՝ մարդիկ չէին վստահում օնլայն խորհրդավություններին: Սակայն ինքնամեկուսացման պահանջը աշխարհի տարբեր երկրներում ինքնաբերաբար հանգեցրել է այս երևույթի զարգացմանը: Որոշ ժամանակ անց օնլայն բժշկի մասնագիտությունը կարող է դառնալ ամենապահանջվածներից մեկն աշխարհում:

Մնալով տանը և տեսազանգելով բժշկին՝ հիվանդները միաժամանակ չեն հաղորդակցվում հավանական հիվանդ այլ անձանց հետ:

 

Օնլայն ուսուցման տարածում

Կորոնավիրուսի տարածման պայմաններում տանն են մնում ոչ միայն մեծահասակաները, այլև, բնականաբար, դպրոցականներն ու ուսանողները: Սակայն ուսումնական գործընթացը երկարատև դադար չի կարող ունենալ, հետևաբար համաճարակի պատճառով մի շարք ինտերնետ-ծառայություններ անվճար են դարձել հենց այս խմբերի համար: Ուսումնական գրեթե բոլոր հաստատություններն անցել են հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը:

Քիչ հավանական է, որ մոտ ապագայում օնլայն կրթության մեթոդը մեծ տարածում կգտնի աշխարհում: Հետադարձ կապը ուսուցիչների կողմից շարունակում է մեծ մասամբ բացասական մնալ: Հիմնական խնդիրն այն է, որ օնլայն-կրթությունը հասանելի չէ բոլորին, քանի որ ոչ բոլորը հնարավորություն ունեն համակարգիչ գնելու կամ ինտերնետ-կապ ձեռք բերելու:

Մանրամասներն՝ այստեղ

Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան /տեսանյութ/ Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար
website by Sargssyan