Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյա

ՔԿՀ–ներում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս շատ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը դիտարկելու՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչին։

Նա հիշեցրեց, որ անձանց խափանման միջոցը փոխելը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է։

Պաշտպանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցն ուղարկել է իրավասու մարմիններին՝ նշելով դրանց նշանակության մասին։ Խոսքը ԽԿԿ–ի՝ մարտի 20-ին հրապարակած զեկույցի մասին է, որտեղ կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Պաշտպանի կարծիքով՝ համաճարակային իրավիճակում արդյունավետ կլինի նաև անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ «տնային կալանք» կիրառել, այսինքն քննարկել Քրեական դատավարության օրենսգրքում «տնային կալանք» խափանման միջոցը ներդնելու հարցը։

«Դա անհրաժեշտ է անել անկախ կորոնավիրուսից, հիմա ուղղակի ավելի արդիական է, դրա հետ կապված լուծումները հստակ ամրագրված են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագածում, կարելի է այնտեղից վերցնել»,–ասաց նա։

Անդրադառնալով քրեակատարողական ծառայողների մոտ  կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերին և այն մտահոգություններին, որ ՔԿԾ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում, Թաթոյանը նշեց, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է։

Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս  ախտորոշվել. նրանք և մյուս 28 աշխատակիցները մեկուսացված են։

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan