«Փրկություն» տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը

Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։

«Եթե ծրագիրը իմ մոտից միացած է, ինչպիսի աղմուկ էլ լինի, միայն իմ զրուցակցի մոտ իմ ձայնն է լսվում։ Մարտին ներբեռնումները շատացել են 10 անգամ, պատճառն այն է, որ տնից աշխատողների թիվն է դարձել մի քանի հարյոր միլիոն՝ համեմատած փետրվարի հետ։ Հավելվածը շատ օգտակար է, քանի որ ունի նաեւ ֆունկցիա, որով եթե իմ զրուցակցի մոտ աղմուկ է, ես ունենալով krisp,կարող եմ աղմուկը անջատել իմ մոտից եւ միայն իր ձայնը լսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

krisp-ը 10 հազար նոր ներբեռնում էլ ունեցել է Հայաստանում այն բանից հետո, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ընկերության հիմնադիրները որոշել են այն 6 ամսով անվճար դարձնել Հայաստանցիների համար։

Արտավազդ Մինասյանը ընկերոջ հետ հավելվածը ստեղծել է 3 ու կես տարի առաջ։

«Ընկերներիցս մեկի հետ առավոտ շուտ սուրճ էինք խմում, աղմուկի հեռացման տեխնոլոգիա ստեղծելու միտքը տվեց, սկսեցի դրա վրա աշխատել, շուտով ինքն էլ միացավ ու 2017թ․ հոկտեմբերին ստեղծեցինք ընկերությունը, հիմա հարյուր հազարավոր օգտագործողներ ունենք ամբողջ աշխարհից՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպայից»,- նշեց Արտավազդը։

Հավելվածն օգտագործում են հարյուրավոր խոշոր ընկերություններ, այն 2018թ․ լավագույնն է ճանաչվել  միջազգային մրցույցներից մեկում։ Krisp-ի թիմը երկու հոգանոցից դարձել է 50 հոգանոց, որոնց մի մասն էլ արտերկրից ընկերությանը միացածներն են։ Այս պահին հիմնադիրներն աշխատում են ԱՄՆ-ի բջջային երկրորդ ամենամեծ օպերատորի հետ ներդրումային ծրագրի ավարտի վրա։

«Հրապարակ». Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով
website by Sargssyan