Սննդամթերքի համաշխարհային գները նվազում են. ՄԱԿ

Սննդամթերքի համաշխարհային գները կտրուկ ընկնում են կորոնավիրուսի հետեւանքով առաջացած պահանջարկի կրճատման պատճառով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կայքը:

 

Սննդամթերքի գների միջին ցուցանիշը մարտին կազմել է 172,2 կետ, ինչը 4,3 տոկոսով ցածր է փետրվար ամսվա համեմատ:

Ցուցանիշը հաշվարկվում է հինգ ապրանքային խմբերի՝ հացահատիկային, մսի, կաթնամթերքի, բուսական յուղերի և շաքարավազի միջին գների ինդեքսների հիման վրա:

 

«Գների անկումը հիմնականում պայմանավորված է պահանջարկով եւ ոչ թե առաջարկի միտումներով: Պահանջարկի միտումների վրա ավելի շատ ազդում են վատ տնտեսական հեռանկարները», -ասում է բաժնի ավագ տնտեսագետ Աբդոլրեզա Աբբասիանը:

Ամենամեծ անկումը նկատվել է շաքարի գնի ինդեքսի համար, որն ընկել է 19,1 տոկոսով: Պատճառների թվում են ինքնամեկուսացման միջոցառումների հետ կապված տնից դուրս պահանջարկի նվազումը, ինչպես նաև էթիլային սպիրտի արտադրողների պահանջարկի նվազումը, ինչը կապված է հում նավթի գների անկման հետ:

Կազմակերպությունը նաեւ գրանցել է բուսական յուղի, կաթի և հացահատիկի ցուցանիշների զգալի անկում, համապատասխանաբար 12, 3 և 1.9 տոկոս անկում:

Ավելի վաղ, ԱՄՀ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել:

ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել
website by Sargssyan