ԱՀԿ-ում պատմել են կորոնավիրուսով վարակվելու «ամենաակնհայտ» ախտանշանի մասին. ՌԻԱ Նովոստի
ՀասարակությունԿորոնավիրուսով վարակվելու առաջին ախտանշանը բարձր ջերմությունն է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մարդիկ պատմում են, որ գիշերն արթնանում են մթագնած գիտակցությամբ, նրանք սարսափելի ինքնազգացողություն ունեն, չեն հասկանում՝ ինչ է կատարվում».-հայտարարել է Հարիսը:
Նա հավելել է, որ դրանից հետո հիվանդները զգում են դող:
«Ամենաակնհայտ ախտանշանը տենդն է եւ 38 աստիճանից բարձր ջերմությունը»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ այդ նշանների հետ բախվում է պացիենտների ավելի քան 90 տոկոսը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում գրանցված է COVID-19-ով ավելի քան մեկ միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 57 հազարը: