Կորոնավիրուսի վարակման ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. ունենք մեկ մահ. Նիկոլ Փաշինյան
ОбществоՀայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի:
Փաշինյանը հավելեց, որ ցավոք ունենք նաեւ մեկ վատ լուր. 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել, երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ:
Փաշինյանի խոսքով, սա շատ լավ լուր է. «Այս լուրի ամբողջական գնահատականը տալու համար պետք է սպասենք այսօրվա տվյալներին, որը կիմանանք վաղն առավոտյան: Բայց ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:
Եթե սա հաստատվի, իսկ դա մենք կիմանանք վաղվա, մյուս օրվա տվյալներից հետո, սա կնշանակի, որ միջոցառումները, որոնք մեզ բազմաաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունքներ տալ: Եթե այդպես է, նշանակում է, մենք առաջիկա 1 շաբաթվա ընթացքում եթե ավելի խստորեն պահենք պարերատան սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմի թուլացման եւ բնականոն կյանքի վերադառնալու համար:
Այս ամենը ասում եմ, որպեսզի նաեւ իրավունք վերապահեմ ինձ խնդրելու որ այսօր եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի նախանձախնդիր փորձենք պահել սահմանափակումները: Եթե այդ սահմանափակումները արդյունք են տալիս, այսօրվա տվյալները հուսադրում են»,-ասաց Փաշինյանը: