Ի՞նչ մենք դեռեւս չգիտենք կորոնավիրուսի մասին
LifestyleՉնայած բազմաթիվ գիտնականներ այսօր զբաղվում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրմամբ, մի շարք հարցեր դեռեւս մնում են անպատասխան։ Ահա դրանցից միայն մի քանիսը:
1. Քանի մարդ է վարակվել COVID-19-ով
Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն արդեն վաղուց գերազանցել է մեկ միլիոնը։ Սակայն կան նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների եւ որոնք անգամ չեն կասկածում, որ վարակված են։ Այդպիսի քանի՞ մարդ կա։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի։ Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին, օրինակ, համարում է, որ ներկայումս վարակվածների թիվը 5-10 անգամ գերազանցում է այսօրվա դրությամբ մեզ հայտնի թվին։
2. Որքանո՞վ է կորոնավիրուստ մահացու
Կորոնավիրուսային վարակի մահացության մակարդակի մասին կան տարբեր տվյալներ։ Տվյալ պահին հայտնի է, որ մահանում է կորոնավիրուսով վարակված մարդկանց շուրջ 1 տոկոսը։ Սակայն եթե կա առանց ախտանշանների հիվանդների մեծ քանակություն, որոնք գրանցված չեն հիվանդության մասին վիճակագրական տվյալներում, ապա ստացվում է, որ իրականում մահացությունը շատ ավելի փոքր է։ Համաձայն The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հետազոտության՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը, ըստ ամենայնի, կազմում է շուրջ 0,66 տոկոս։
Շարունակությունն՝ այստեղ