Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 5-ով եւ հասել 62-ի. ընդհանուր թեստավորվել է 4096 քաղաքացի
ՀասարակությունՀայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 822 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 833 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 4096 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 763 անձ:
Վերջին տվյալներով ապաքինված քաղաքացիների թիվն ավելացել է 5-ով եւ հասել 62-ի: Մահացել է 8 պացիենտ: