Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի


Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետ Փաշինյանի` ավելի քան երեք ժամ տևած ուղիղ եթերից կարելի է բազմաթիվ յուրահատուկ դրվագների անդրադառնալ, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ կան թեմաներ, որոնց Փաշինյանը իշխանափոխությունից հետո անընդհատ անդրադառնում է՝ կրկնելով նույն թեզը։

Այստեղ խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության աշխարհաքաղաքական կոնտեքստին։ Եվ Փաշինյանը ամեն պատեհ առիթի կրկնում է, թե իրենց կատարած հեղափոխությանը ոչ մի արտաքին ուժ մասնակցություն չի ունեցել։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սրա հետ մեկտեղ դեռևս դժգոհում, որ հանրության մի մասն այս ամենը մինչև հիմա չի ընկալել։

Խնդիրն այն է, որ հանրության շրջանում դեռևս պահպանվում են այն կասկածները, որ իշխանափոխության գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել դրսի ուժերը։ Իսկ այդ կասկածների համար բազմաթիվ հիմքեր կան, որոնց մասին անընդհատ խոսվում է։

Եթե Փաշինյանի ու իր թիմակիցների իրականացրած հեղափոխությունը զուտ հայկական երևույթ էր, ապա պետք էր ենթադրել, որ իշխանափոխությունից հետո պետք է հայությանը համախմբելու և ազգային արժեհամակարգը ամրապնդելու քաղաքականություն տարվեր։

Սակայն հասարակությանը համախմբելու փոխարեն մենք ականատես եղանք հանրությանը սեգմենտավորելու, սևի ու սպիտակի բաժանելու և թշնամություն քարոզելու երևույթին, իսկ համահայկական, ազգային արժեհամակարգի ամրապնդման փոխարեն տիրապետող դիրք ստացավ լրիվ հակառակը։

Պետական կառավարման համակարգի ամենաբարձր օղակներում հայտնվեցին մարդիկ, որոնց հանրությունը վաղուց որակել է որպես «գրանտակերներ» կամ, այսպես կոչված, սորոսականներ, որոնք ակնհայտ արևմտյան կողմնորոշում ունեն և կասկածելի շահեր էին առաջ մղում և մղելու։ Եվ նույնիսկ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ այդ մարդկանց նկատմամբ ռուս գործընկերներն անվստահություն ունեն։

Իշխանությունների վարած քաղաքականությունը ևս ի ցույց է դնում, որ արտաքին ուժերը կուլիսներից իրենց մասնակցությունն են ունեցել իշխանափոխության իրականացման հարցում։ Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ հարվածների տակ են հայտնվում Արցախյան պատերազմի հերոսները, եկեղեցին, հայագիտական առարկաները և այլն։

Իշխանությունների նպատակադրումներից երևում է վաղուց մերժված արժեհամակարգ ներարկելու ակնհայտ մտադրությունը։ Իսկ դրա համար իշխանությունները կոնկրետ աջակցություն են ակնկալում դրսից։ Թերևս այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ տխրահռչակ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը դուրս չի գալիս իշխանությունների օրակարգից։

Եվ սրանից հետո ինչպե՞ս պետք է հանրությունը հավատա ու վստահի իշխանություններին։ Երևի թե Փաշինյանն էլ է սա գիտակցում, դրա համար էլ անընդհատ շեշտում է իշխանափոխության աշխարհաքաղաքական կոնտեքստի բացակայության պահը։ Ընդ որում, որպես կանոն, մարդիկ հաճախակի որևէ թեմայից խոսում են այն դեպքում, երբ այդտեղ լուրջ խնդիր ունեն:

Լիովին այլ է վիճակը արտաքին գործընկներների հետ կառուցողական հարաբերությունների տեսակետից։ Եվ այս կոնտեքստում հետաքրքրական էր, որ Փաշինյանը իր ուղիղ եթերում մեջբերում կատարեց 2016 թվականի հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթից, թե ինքը վտանգավոր է համարում ոչ միայն պրոամերիկյան, պրոեվրոպական և պրոռուսական ուժերին, այլև հակաամերիկյանությունը, հակաեվրոպականությունը և հակառուսականությունը, քանի որ անհրաժեշտ է արժանապատիվ հարաբերություններ կառուցել այդ բևեռների հետ։

Բայց եկեք տեսնենք, թե արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է արժանապատիվ հարաբերություններ կառուցել արտաքին բևեռների հետ։ Հայ-ռուսական հարաբերություններում ռազմավարական գործընկերներին հատուկ ջերմությունը չի նկատվում, ավելին՝ որոշակի անվստահություն ու անորոշություններ կան։ 

Եվրամիության հետ մեր հարաբերություններում նույնպես տեսանելի տեղաշարժ չկա, իսկ 2017 թ. կնքված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել։ Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ շարունակում են մնալ ցածր մակարդակում, քանի որ ներկայիս իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հանդիպումներ ունենալ ամերիկյան ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. Շարմազանով