Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից

kubnews.ru-ն «Կարանտինը պատճառ չէ անգործության համար. Սոչիում Բարսեղյանների ընտանիքը դիմակներ է կարում և անվճար բաժանում քաղաքացիներին» վերնագրով հոդվածում գրում է, որ դիմակների կարման գործընթացին, որը կազմված է մի քանի փուլերից, մասնակցում է չորս անձ՝ Գեորգի Բարսեղյանը, նրա ծնողները՝ Հասմիկ Լևոնովնան և Համլետ Գրգորևիչը, ու զարմուհին՝ Լուսինեն։ 

Իրենց կարի արտադրամասը Բարսեղյանների ընտանիքը կազմակերպել է իրենց փոքրիկ տանը։ Ննջարանում պատրաստում են ապագա դիմակների հատվածները, իսկ հյուրասենյակում կարում են և արդուկում պատրաստի արտադրանքը։ 

Միջին հաշվով մեկ դիմակի ստեղծման վրա ծախսվում է 15-20 րոպե, և օրական կարվում է մոտ 200 դիմակ։ Դիմակները տրվում են կամավորներին, որոնք էլ այն բաժանում են կարիքավորներին։ 

Ընտանեկան այս արտադրամասը ստեղծելու գաղափարը տվել է Հասմիկ տատիկը։ Գեորգի Բարսեղյանի խոսքերով, երբ վիրուսի պատճառով բոլորը մնացել են տանը անգործ, մի անգամ հեռուստացույցով տեսել են, թե ինչպես են Հայաստանում մարդիկ, կարանտինի ժամանակ մնալով տանը, սկսել դիմակներ կարել, և մայրը ասել է, որ իրենք ևս պետք է փորձեն նույնը անել, կարանտինը երկար է տևելու, և պետք է բարի գործ անել։ 

Ասված է, արված է։ Քաղաքային իշխանությունները տրամադրել են հումք և բժշկական դիմակի մեկ օրինակ, որը ուսումնասիրելուց հետո ընտանիքը սկսել է դիմակներ կարել։ Նշենք նաև, որ նրանք կարում են նաև ռուսական և հայկական եռագույններով դիմակներ։

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan