30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն: 

Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում: Հայաստանում
ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից 40 հազար եվրո ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում։


«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա
website by Sargssyan