Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական
ОбществоԻնչպես է համակարգը պարզելու ինքնամեկուսացած անձի գտնվելու վայրը, եթե նա հեռախոսը թողնի տանը եւ դուրս գա: Այս հացն այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողները հարցրին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանին:
«Մենք ունենք երկու վերահսկման համակարգ: Երկրորդ վերահսկման եղանակը, որը կարճ հաղորդագրության միջոցով է իրականացնում, ստիպում է անձին ինքնալուսանկարվել, որ տեսնենք՝ ինքն է, թե ոչ: Այդ հաղորդագրությունները գալիս են ոչ թե պարբերական սկզբունքով, այլ կարող է երկրորդը լինել 5 րոպե հետո, երրորդը 2 ժամ անց, հետեւաբար անձը չգիտի, թե հաջորդ հաղորդագրությունը երբ է գալու»,-ասաց նա:
Հարցին, թե քանի հոգի է մեկուսացվել թվային վերահսկողության եղանակով, որը գհնարավոր դարձավ օրենքի փոփոխության արդյունքում, Բադալյանը պատասխանեց. «Համակարգը սկսել է գործել երեկ, դեռեւս ինքնամեկուսացվածներ չկան, մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք արդեն ինքնամեկուսացվածների ցանկ: Տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Դա լինելու է նաեւ ֆիզիկապես սերվերները ոչնչացնելու եղանակով»: