Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ» Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ» Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան


«Տպա­վո­րու­թյուն է, որ տար­բեր լե­զու­նե­րով են խո­սում».գա­զի գնի հնա­րա­վոր բարձ­րա­ցու­մը՝ լուրջ հար­ված. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ինչպես հայտնի է, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողների համար գազի սակագինը վերանայելու հայտով։ 

Անդրադառնալով ներկայացված հայտին, ավելի վաղ տեղի ունեցած բանակցություններին ու վերջին զարգացումներին՝ էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին պետք է երկու հանգամանք տարբերակել:

Շատերը կարծում են, որ գազի գնի ներհայաստանյան բարձրացումը ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ: Իրականում Ռուսաստանի հետ կապված է գազի այն գինը, որը ստանում ենք սահմանին: 

Այս հարցում, այո, Հայաստանը պետք է ակտիվ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, թեպետ այս առումով վերջին երկու տարիներին հաջող գործընթաց չկա: Այս տեսանկյունից գոնե էական առաջընթաց ես չեմ տեսնում: Եվ հատկապես 2018 թվականին կատարված մի քանի կոպիտ սխալների հետևանքը եղավ այն, որ 2019թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանին բարձրացավ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ հնարավոր բարձրացմանը, Ա. Մանվելյանը խնդիրը կապեց նաև նշված սխալների հետ. «Սրանից խուսափելու համար նախ պետք է թույլ չտային 2018թ. սխալները կամ գոնե արդեն 2019թ.-ին ակտիվ բանակցային գործընթացի մեջ մտնեին, հասկանային, թե փոխհամաձայնության սկզբունքով ի՞նչ լուծումներ կարելի է գտնել: Բայց նման գործընթաց, որպես այդպիսին, չի եղել: 

Ինչպես տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցած հանդիպումներում այս թեմայի մասին բարձրաձայնելը արդյունքների չի հանգեցրել»: Նա հիշեցրեց՝ ապրիլին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հայաստանի գործող իշխանությունների և «Գազպրոմ Արմենիայի» միջև համաձայնություն կար. 

««Գազպրոմ Արմենիան» ցանկանում էր այդ մասով դիմել հունվարի 1-ից, բայց երկկողմ համաձայնությամբ որոշվել էր, որ դա կիրականացվի ապրիլի 1-ից: Այնպես որ, «Գազպրոմ Արմենիայի» հայտը պատահական և հանկարծակի չէր: Անգամ սպասելի էր: Այլ բան է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով խնդիրներ առաջացան, և ամբողջ տնտեսության ու սպառողների վիճակը շատ ավելի վատթարացավ»:

Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները երկու տարբեր գործընթացներ պետք է վարեն՝ մեկը Մոսկվայի, մյուսը՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ ներքին պայմանավորվածությունների տրամաբանության համատեքստում:

Փոխվարչապետի մակարդակով ավելի վաղ «Գազպրոմ Արմենիային» ուղղված նամակը Արմեն Մանվել յանը ճիշտ քայլ է համարում. 

«Իսկ Կրեմլի հետ բանակցություններ պետք է վարել վարչապետի մակարդակով: Ինչ վերաբերում է Բելառուսի հետ գազի գնի շուրջ քննարկումներին, չեմ կարծում, որ դա խելացի կամ, առավել ևս, մտածված քայլ էր: Սա ավելի շատ չմտածված, անիմաստ քաղաքական ինչ-որ որոշում էր, որը բավականին բացասաբար պետք է ազդեր հենց Մոսկվայի վրա: 

Դրա համար պետք է տարբերակել հարցերը: «Գազպրոմի հետ պետք է բանակցություններ վարել, բայց քանի որ գազի գնի կարևորագույն բաղկացուցիչ մասը քաղաքական է, քաղաքական բանակցությունները պետք է վարվեն ՀՀ վարչապետ-ՌԴ նախագահ մակարդակներով: Այլ կերպ հնարավոր չէ: 

«Գազպրոմի» հետ կարելի է բանակցություններ վարել ավելի շատ տեխնիկական խնդիրների լուծման շուրջ, որոնք ևս կարևոր են: Ես դժվարանում եմ ասել՝ հիմա այդ գործընթացն ո՞ւմ պատասխանատվության տակ է, լա՞վ են պատկերացնում արդյոք գործընթացը, դժվարությունները և խնդիրները»:

Փորձագետը տեխնիկական հարցի մի օրինակ բերեց. «Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ ռուսների հետ կնքված պայմանագիր ունեինք և իրենցից 150 դոլարով գազ էինք գնում: Բայց կար նաև ներքին պայմանավորվածություն արդեն «Գազպրոմի» հետ, ըստ որի՝ «Գազպրոմին» մենք վճարում էինք ոչ թե 150, այլ 135 դոլար: Սա արվում էր ի հաշիվ իրենց կողմից արվող ներդրումների, որոնցից մենք հրաժարվում էինք՝ գազի գնի էժանացման դիմաց: 

Սրա հաշվին էլ փորձում էին Հայաստանում ջերմոցային տնտեսությունները զարգացնել: Նմանատիպ տեխնիկական հարցերի մասին է խոսքը, որոնք կարելի է լուծել, եթե պայմանավորվածություն կամ փոխհասկացողություն կա: Բայց հիմա տպավորություն է, որ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում տարբեր լեզուներով են խոսում, որ այդ մարդիկ իրար չեն հասկանում: Մի կողմից հստակ չեն կարողանում բացատրել, թե իրենց ինչ է պետք, մյուս կողմից էլ չեն հասկանում, թե իրենցից ինչ են ուզում»:

Անդրադառնալով, ըստ էության, ամենակարևորին՝ գազի գնի թանկացման դեպքում հնարավոր սոցիալական խնդիրներին, Արմեն Մանվել յանն ընդգծեց. 

«Առանց այդ էլ սոցիալական վիճակը արդեն վատ է, իսկ հնարավոր բարձրացումը առաջին հերթին կհարվածի սոցիալապես անապահով խավերին: Սոցիալապես անապահով խավերին «Գազպրոմ Արմենիան» գազը ավելի էժան էր վաճառում, բայց ներկայացված հայտով սոցիալական այդ բաղադրիչը վերացվում է: Ու հաշվի առնելով, որ այս շրջանում մարդկանց վիճակն ավելի է վատացել, սա շատ լուրջ հարված կլինի թե՛ տնտեսությունների, թե՛ բնակիչների համար: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա նրանք չեն տուժում, որովհետև իրենց համար բարձրացում նախատեսված չէ: Ավելին, խոշոր սպառողների համար չնչին իջեցում կա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան