Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երեւան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով եւ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել
website by Sargssyan