Մարդու ու շնաձկան աչքերը գրեթե նույնն են. ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում մեր տեսողական օրգանը
LifestyleՏեղեկատվության 90%-ը մարդը ստանում է աչքերի միջոցով, որոնք հաղորդում են ուղեղին և՛ տրամադրության, և՛ զգացմունքների, և՛ շատ այլնի մասին : Տեսողական օրգանը բավականին բարդ կառուցվածք ունի : Այն պատկերներն ուղեղին է փոխանցում հատուկ տեսողական նյարդերի միջոցով :
Շագանակագույն աչքերն ամենևին էլ շագանակագույն չեն
Շագանակագույն աչքերը կտրականապես տարբերվում են, օրինակ, կապույտ աչքերից : Սակայն գիտնականների ուսումնասիրություններն այս երկու գույնեը միավորել են մեկի մեջ : Արտասովոր է հնչում, սակայն շագանակագույն պիգմենտի թաղանթի ակ կապույտն է թաքնված : Մուգ պիգմենտացիայով ծածկված ցանցաթաղանթը շագանակագույն է երևում : Այս ուսումնասիրության ընթացքում մասնագետներն այնքան հեռու են գնացել, որ այսօր շագանակագույն աչքեր ունեցող ցանկացած մարդ կարող է ընդամենը 20 վայրկյանում կապուտաչյա դառնալ : Հենց այդքան է տևում տեսողական օրգանի երանգի կորեկցիան : Շագանակագույն պիգմենտը պարզապես հեռացվում է լազերով :
Համակրանքը լայնացնում է բիբերը
Եթե մարդու աչքերի առաջ է հայտնվում նրա համար դուրեկան որևէ այլ մարդ, ապա աչքերն արձագանքում են դրան : Համակրելի մարդուն նայելու ընթացքում բիբերն ունակ են մեծանալու մինչև 50%-ով : Պատճառն այն է, որ մարդը փորձում է ուղիղ իմաստով ավելի լավ տեսնել դիմացինին, հետևաբար աշխատում են համապատասխան ռեֆլեքսները :
Գույների կախարդանք
Պարզվում է՝ մոլորակի բոլոր տղամարդկանց 12%-ը տառապում է դալտոնիզմով և ունակ չէ որոշ գույներ տարբերակելու : Նմա բարձր տոկոսայնության պատճառն այն է, որ գեները, որոնք պատասխանատու են դալտոնիզմի ամենատարածված ձևի համար, պահպանվում են X քրոմոսոմում, որը կանանց մոտ երկուսն է, իսկ տղամարդկանց մոտ՝ մեկը : Դալտոնիզմի ամենատարածված ձևը կարմրականաչավունն է, որը գործում է տղամարդկանց 8%-ի և կանանց միայն 0.5%-ի մոտ :
Շարունակությունն՝ այստեղ