«Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ». Գրիգի ջերմ շնորհավորանքը Սոնային
LifestyleԴերասան Գրիգ Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ՝ Սոնա Եսայանի հետ ու ջերմ շնորհավորել նրա ծննդյան օրը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ` ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծի, պարզապես ուրախացի, ժպտա ու պարի: Ուրիշ ոչ մի բան... Մի մտածի ոչ մի դժվարության մասին` դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին:
Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ մեր հանդիպման համար: Ես վայելում եմ մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Միշտ, հավերժ... Կյանքում միշտ գնա առաջ, միշտ, առանց կանգնելու, քո անիրական արագությամբ, քո ոչ ստանդարտ գաղափարներով, որոշումներով, քո մեծ հաղթանակներով: Գնա առաջ, ամեն վայրկյան ինչպես որ գնում ես, ու գնա միշտ համարձակ։ Ես քո մեջքի հետեւից գալիս եմ, իմ աղջիկ»,- գրել է Գրիգը։
Շարունակությունն ՝ այստեղ