Այս մասին պետք է իմանան բոլորը. Ապրու՞մ են արդյոք բակտերիաները օճառի վրա թե ոչ
LifestyleԳիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ օճառը իրականում օժտված չէ հակաբակտերիալ հատկություններով:
2015 թվականին Antimicrobial Chemotherapy ամսագրում հրատարակվել էր Կորեայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները:Հետազոտության ժամանակ գիտնականները համեմատել էին սովորական օճառի և հակաբակտերիալ օճառի ազդեցություները 20 շտամների վրա, որոնց թվում էին սալմոնելան, ստաֆիլոկոկը և Listeria տեսակի բակտերիաները:
Հետազոտության շրջանակներում բակտերիաները 20-ից 40 ջերմաստիճանի ներքո 20 վարկյան ենթարկվել են սովորական և հակաբակտերիալ օճառի ազդեցության: Գիտնականների հիմնական նպատակն է եղել փորձնականորեն վերարտադրել ձեռքերը լվանալու նորմալ պայմանները:
Արդյունքում պարզվել է, որ ոչ մի տարբերություն չկա հակաբակտերիալ ու սովորական օճառի օգտագործման միջև:
Այդ հետազոտության արդյունքները բավականին մեծ աղմուկ էին բարձրացրել ու շատ գիտնականներ հայտարարել էին, որ դա չի կարող համապատասխանել իրականությանը:Այդ նպատակով հետազոտության հեղինակներն այս անգամ իրականացրել են հետազոտություն, որին մասնակցել են 16 կամավորներ:
Հետազոտության ժամանակ 16 կամավորներին խնդրել են 30 վայրկյան ձեռքերը լվանալ տաք ջրով, որից հետո գիտնականները որոշել են ձեռքերի վրա առկա բակտերիաների քանակությունը:
Եվ այս դեպքում ևս չի գրանցվել ոչ մի տարբերություն:
Այսպիսով Կորեայի համալսարանի գիտնականները նշում են, որ օճառի մեջ հակամիկրոբային բաղադրիչների՝ այս դեպքում տրիկլոզանի առկայությունը, չի բարձրացնում ձեռքերը լվանալու արդյունավետությունը:
Սակայն հակաբակտերիալ օճառների արդյունավետությունը առաջին անգամ չէ, որ կասկածի տակ է դրվում, դեռևս 2013 թվականին ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի սանիտարական վերահսկողության վարչությունը պահանջել է արտադրող ընկերություններից ներկայացնել իրենց արտադրանքի անվտանգության ու արդյունավետության վերաբերյալ հաստատում: Քանի որ որոշ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էր, որ հիմնական բաղադրիչը՝տրիկլոզանը, կարող է առաջացնել լյարդի, շնչուղիների տոքսիկ ախտահարում և վահանգեղձի դիսֆունկցիա: