Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»


Փաստորեն՝ Հայաստանում էլ տեղ չկա․․․

Վերլուծական

Համացանցում հայտնված տեսանյութը չի կարող անտարբեր թողնել բանական մարդուն։ Այն, ինչ այսօր կատարվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայում մնացած մեր քաղաքացիների հետ՝ նման է ոչ ավել, ոչ պակաս ամայության մեջ թողնված մարդկանց տեսարանի, որոնց փրկությունը միայն հույսն է։ Արդեն օրեր շարունակ ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ պատճառը՝ դարձյալ կորոնավիրուսն է և դրանից բխող հետևանքները։ Հայտնի է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված Ռուսաստանը ստիպված փակել է օդային սահմանը, որի պատճառով թռիչքներ չեն իրականացվում, սակայն այս դեպքում ի՞նչ է անում Հայաստանը կամ նրա իշխանությունը իր քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե պատկան մարմինները չեն կարողանում հարցին լուծում տալ և տեր կանգնել օտարության մեջ մնացած, կամ այս դեպքում արդեն թողնված իր քաղաքացիներին։ Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ հայ երեխաներին կարողանում է օգնության ձեռք մեկնել հարևան երկրի՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որը կարողանում է կազմակերպել թվով 35 հայ և 79 վրացի դպրոցականների վերադարձը ԱՄՆ-ից Թբիլիսի, իսկ մե՞նք․․․․․ Հուսամ, որ հարցը ի վերջո պետք է լուծում ստանա, սակայն ամենավտանգավորը այս պարագայում ժամանակն է, քանի որ ամեն ուշացած վարկյանը պայթունավտանգ է և մեկ տեղում հայտնված տասնյակ քաղաքացիներ ապահովագրված չեն վարակման վտանգից։ Ինչպես վկայում է տեսանյութը շուրջ 30 քաղաքացի, իսկ իրականում՝ հարյուրավորներ, հազարավորներ անորոշության մեջ են և չկա որևէ երաշխիք նրանց վերադարձի առումով։ Այս ամենին գումարվում է նաև քաղաքացիների փաստացի սոցիալական վիճակը՝ առանց հաց ու ջրի, տարրական կենսական պայմանների, առանց դիմակի և ախտահանիչ այլ միջոցների։ Իհարկե, նշենք, որ նրանց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացչությունը առաջարկել է հյուրանոցային կացարաններ՝ մինչև հարցի լուծումը՝ հարցի առարկայական լուծման եղանակ կամ որևէ ժամկետ չնշելով։ Այդ իսկ պատճառով մարդիկ հրաժարվել են նմանատիպ առաջարկից՝ գերադասելով սպասել օդանավակայանում։ Չմոռանանք նշել ևս մի պատճառ․ բացի կացարան տրամադրելը որևէ այլ սոցիալական, կենսական օգնություն նրանց չի առաջարկվել և վերջիններս գերադասել են սպասել տեղում։ Երբ քաղաքացիներին հարցրել են, թե որն է պատճառը, որ հարցը լուծում չի ստանում, նրանցից մեկը ասել է, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, Հայաստանի վարչապետը հայտնել է, թե վերադարձած քաղաքացիներին մեկուսացնելու հնարավորություն չունի։ Փաստորեն Հայաստանում էլ տեղ չկա․․․․ Ստացվում է, որ վերջիններս ոչ գնալու տեղ ունեն, ոչ էլ վիրուսից պաշտպանվելու հնարավորություն։ Ակամա զուգահեռներ կարելի է անցկացնել, թե ի՞նչ տարբերություն կալանավորի, որը հնարավոր վարակի դեպքում դատապարտված է մահվան, և այս քաղաքացիների միջև։ Կարծում եմ, որ տարբերությունը միայն այն է, որ հնարավոր վիրուսի վտանգը կալանավորը կդիմավորի իր երկրում և փրկվելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենա, մյուսը՝ օտար ամայի ճամփեքին, ու այս դեպքում՝ ինչպես ժողովուրդն է ասում ՝«տերովին տերն է տանում, անտերին էլ գելը»։ Կոչ եմ անում վարչապետին, կառավարության անդամներին և այլ պատկան մարմիններին՝ օգնության ձեռք մեկնել օտարության մեջ մնացած մեր քաղաքացիներին, քանզի նրանց հույս ու հավատը ի վերջո մեր երկրի հետ է կապված, ինչպես յուրաքանչյուր հայի, որ ուշ թե շուտ, վերադառնալու է հայրենիք։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան