Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. կորոնավիրուսից առավոտյան 81–ամյա պացիենտ է մահացել. Արսեն Թորոսյան

1 հոգի էլ այսօր առավոտյան մահացավ, դա դեռ չենք հայտնել, ընդհանուր 12 մահ ունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդությւոններով, դա արդեն վաղվա թվերի մեջ կերեւա։ Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ։ Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոս մարում է, որովհետեւ առաջ եթե մենք ունենում էի 50 դեպք , բայց 1 աղբյուրից, օրինակ մի մեծ արտադրամասի 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Վիրուսի վերահսկողությունը դուրս է եկել վերահսկողությունից, մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել եւ անել նույն գործողություները, որ արել ենք մինչեւ հիմա,՝ տեստավորել հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել եւ առողջացած դուրս թողնել եւ այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհաննեք, միայն տեստավորումն ու բուժումը կթողնենք»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր  72-ամյա պացիենտ է մահացել: Առողջապահույան նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ 
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258)  թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 12 պացիենտ մահացել է:

Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
website by Sargssyan