Կորոնավիրուսի նոր ախտանիշներ. Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում մաշկի վրա

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել ոչ միայն հազ ու ջերմություն, այլեւ մաշկային ախտանիշներ: Այս մասին հաղորդվում է Մաշկաբան-վեներոլոգների ազգային միության (SNDV) կայքում հրապարակված զեկույցում:

Բժիշկների միությունը, որում 400-ից ավելի մասնագետներ կան, հայտնել է, որ մի շարք դեպքերում COVID-19-ով վարակվածները գանգատվել են մաշկի կարմրությունից, եղնջատենդից եւ կեղծ ցրտահարությունից:

Նրանք հանձնարարել են նշված ախտանիշներով մարդկանց դիմել բուժհաստատություն: Եթե անգամ մաշկային խնդիրները կորոնավիրուսի հետ կապված չեն, միեւնույն է՝ բուժում են պահանջում, ընդգծում են մասնագետները:

«Մենք բժշկական հանրությանը նախազգուշացնում ենք, որ մասնագետները կարողանան հնարավորինս արագ հայտնաբերել կորոնավիրուսով պացիենտներին»,- նշված է SNDV-ի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը SNDV-ի զեկույցին ծանոթանալուց հետո ասել է, որ իրեն դեռեւս հայտնի չէ ոչ մի գիտական հետազոտություն, որը կարող էր կորոնավիրուսով հիվանդության դեպքերում ցույց տալ մաշկաբանական սիմպտոմատիկա: Նա, սակայն, չի բացառում, որ վիրուսի մուտացիային զուգահեռ կարող են բացահայտվել նոր ախտանիշներ:

Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ)
website by Sargssyan