Մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցն ենք քննարկում. Սիսակ Գաբրիելյան

«Հիմա քննարկում ենք սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը: Կանխատեսում կա, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ 

 

 «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացքում պատգամավորն անդրադարձավ բեռնափոխադրումների սահմանափակումներին:

«Սահմանափակումներով պայմանավորված՝ ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային անհրաժեշտության համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս պնդեց, որ արտակարգ դրության երկարացման դիմում են ներկայացնելու կառավարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն՝ արտակարգ դրության ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակից է վարակվել կորոնավիրուսով․ մարզպետ Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք. մարզպետ Ռեստորանների աշխատակիցներն ակցիա են իրականացրել կառավարության դիմաց (տեսանյութ) Մահացել է դերասան Միխայիլ Կոքշենովը Հերթական չճշտված ինֆորմացիան՝ Փաշինյանի էջում Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վրեժ են լուծում ԵՊՀ-ից Սահմանադրության ընդունումից անցել է 3 տարի, սակայն իշխանությունները դեռևս չեն կատարել հոդվածի պահանջը Կարելի է՞ ապաքինվածին տրամադրել կանաչ քարտ և թույլ տալ հանելու դիմակը Պարետի որոշմամբ 161 տնտեսվարողի գործունեություն է արգելվել
website by Sargssyan