Ռուստամ Բադասյանը իր քավորին նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ, իսկ մանկության ընկերոջը՝ նախարարության աշխատակազմի պետ
Блог«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում:
Եկել եմ ասեմ, որ ձեզ էշի տեղ են դնում: Արդարադատության հպաաաաարտ նախարար Ռուստամ Բադասյանը իր քավոր Դավիթ Գասպարյանին նշանակել է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
Իր մանկական ընկերոջը` Սուրեն Գալստյանին Ռուստամը նշանակել է նախարարության աշխատակազմի պետ:
Նախարարի հպարտ քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»: