Ռուստամ Բադասյանն իր քավորին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ. Նարեկ Մալյան
ԲլոգՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին՝ Դավիթ Գասպարյանին նշանակել է Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Բարի լույս հպաաաաարտ քաղաքացիներ:
Կհիշեք, որ ձեզ ասել են, որ քավոր բարեկամ սկզբունքով այլևս պաշտոններ չեն բաժանվում:
Եկել եմ ասեմ, որ ձեզ էշի տեղ են դնում: Արդարադատության հպաաաաարտ նախարար Ռուստամ Բադասյանը իր քավոր Դավիթ Գասպարյանին նշանակել է արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ:
Իր մանկական ընկերոջը`Սուրեն Գալստյանին Ռուստամը նշանակել է նախարարության աշխատակազմի պետ:
Նախարարի հպարտ քավորն ու ընկերը ձեր փողերով ստանում են պարգևավճարներ»,- գրել է նա: