Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան


Ինչո՞ւ է կառավարությունը պետական պարտքի ավելացումն անխուսափելի համարում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե բոլոր երկրների տնտեսությունները շարունակում են մեծ վնասներ կրել համավարակի արդյունքում առաջ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Իսկ վնասները իրենց հերթին բերում են նախատեսվող եկամուտների և ծախսերի չափաբաժնի փոփոխություն։

Դրա համար էլ փոփոխություններ են արվում նաև երկրների պետական բյուջեներում, նոր սահմանագծումներ են դրվում բյուջեների հիմքում, փոխվում են տնտեսական աճի մասին կանխատեսումները և ձեռնարկվելիք ծրագրերի բովանդակությունը։ Այնինչ, մի քանի ամիս առաջ շատ դժվար էր կանխատեսել, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։

Հայաստանի տնտեսությունը նույնպես տուժում է ճգնաժամից՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։

Այս համատեքստում ընդգծենք, որ այսպիսի իրավիճակում պետության ստացած հարկային և ոչ հարկային եկամուտները ոչ բավարար են լինելու ստանձնած պարտավորությունների կատարման համար:

 Իսկ նոր միջոցներ ներգրավելու համար պետությունը ստիպված է գնալ պետական պարտքի ավելացման ճանապարհով, որի կառավարումը վերածվում է պետական ֆինանսատնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի:

Եվ պատահական չէ, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: 

Ըստ այդմ, պետական բյուջեի դեֆիցիտը կազմող 324 մլրդ դրամի պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և այլ գործընկերներից:

Նոր վարկային միջոցների ներգրավման հետ մեկտեղ կաճի նաև Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կմոտենա 60 տոկոսի մակարդակին։ Ուստի շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի և ընթացքում բարելավվի՝ ավելի շատ ՀՆԱ-ի աճի վրա շեշտադրում անելով։

Այսինքն՝ որպես պարտք ներգրավված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է հիմքեր ստեղծի ՀՆԱ-ի աճի համար, որպեսզի պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվի։ 

Մինչդեռ, եթե ճգնաժամային ժամանակահատվածում նոր պարտք չվերցնենք և չկասեցնենք տնտեսական անկումը, ապա պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելի է խորանալու, այս անգամ արդեն տնտեսական աճի նվազման և ՀՆԱ-ի անկման արդյունքում։

Սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, փորձում էր հանրության շրջանում արմատավորել այն մտայնությունը, թե պետական պարտքը բացասական երևույթ է, դրա համար էլ առանց բացառության դեմ էր քվեարկում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի։

Իսկ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հպարտանում էր, որ իրենց կառավարությունը կարողանում է նվազեցնել արտաքին պարտքի ցուցանիշները։ Այնինչ, բազմաթիվ մասնագետներ վերջինիս խորհուրդ էին տալիս էժան վարկային միջոցներ ձեռք բերել, քանի դեռ դրանք հասանելի են, և դրանք ներդնել տնտեսության մեջ՝ լրացուցիչ արդյունք ստանալու համար։

Եվ հիմա, երբ ֆորսմաժորային պայմաններում նոր վարկային միջոցների ներգրավումն ուղղակի անհրաժեշտություն է, Փաշինյանի կառավարությունը ցանկանում է հանրությանը արդեն ցույց տալ, թե նոր վարկային միջոցների ներգրավումը դրական երևույթ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի