«Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն». ի՞նչ է դա նշանակում. Ստեփան Դանիելյան

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը:

«Արեւմտյան քաղաքակրթության հիմքը համարվում է հին հունական փիլիսոփայությունը, որի առանցքում կանգնած է Սոկրատը: Նա «Սոկրատի մեթոդի» հեղինակն է, որի միջոցով որոնում էր ճշմարտությունը։ «Սոկրատի մեթոդի» հիմքը հարցեր տալն է կամ հարցեր տալու տեխնիկան, որը ժամանակակից գիտության հիմքն է։ Դիալոգների միջոցով Սոկրատը իրեն դնում էր անգետի տեղ եւ հարցերի միջոցով «փորփրում» դիմացինի տեսակետն այնքան ժամանակ, մինչեւ որ հասնում էր քննարկվող տեսակետի հիմքին ու սահմանումներ տալիս երեւույթներին։

Ճիշտ եւ ըստ էության հարցեր տալը գիտության եւ կեցության կազմակերպման հիմքն է։ Հարցեր չտվող հասարակությունը չի կարող կատերալագործվել ու առաջ շարժվել։

Արդեն երկու տարի «հեղափոխականները» մեզ ձանձրացրել են «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությամբ՝ դա դարձնելով «Նոր Հայաստանի» գաղափարական հիմքը, որի վրա փորձում են քաղաքականություն կառուցել՝ ներքին ու արտաքին, սակայն այն, թե ինչ կարող է նշանակել այդ արտահայտությունը, պարզ չէ, բնականաբար պարզ չի դառնում, թե ինչն ինչով են փոխել։ Դա պարզ չէ ո՛չ այդ կարգախոսի հեղինակի համար, ո՛չ դրանք կրկնողների համար, ոչ էլ այդ արտահայտությունը պատեհ ու անպատեհ առիթներով լսող հանրության համար։ Մենք չենք սիրում հարցեր տալ ու արդյունքում չենք փորձում հասկանալ ու կատարելագործել մեր կենցաղը՝ անձնական ու հասարակական։ Փորձենք մենք տալ այդ հարցը ու գտնել պատասխանը։

Այսպիսով, «հեղափոխության առաջնորդն» այդ բառակապացության օգնությամբ ինչ-որ բան է ցանկանում ասել թե՛ դրսի խաղացողներին, թե՛ ներսի լսողներին։ Ո՞ւմ եւ ի՞նչ են ցանկանում դրանով ասել, փորձենք հասկանալ։

«Թավշյա հեղափոխություններ»

Առաջին հեղափոխությունը, որ կոչվեց «թավշյա», 1989 թվականի Չեխոսլովակիայի հեղափոխությունն էր, որն իրենք՝ հեղափոխություն անողներն անվանել էին «Նուրբ հեղափոխություն», սակայն այն մտավ պատմություն «Թավշյա» անվանումով։ Խաղաղ ցույցերի շնորհիվ Չեխոսլովակիայի կոմունիստական իշխանությունը հանձնվեց ու իշխանության եկան նոր ուժեր։

Այսպիսով, «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արտահայտությունը դարձավ տիպական անվանում նախկին խորհրդային ճամբարի երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների համար։ Դրանք էին 1989-ի ռումինական, հունգարական, բուլղարական հեղափոխությունները, որոնց անվանում են «Ժողովուրդների աշուն», իսկ 2000-ի սերբական հեղափոխությունը՝ «Բուլդոզերների հեղափոխություն»: Հիշենք նաեւ 2003-ի վրացական «Վարդերի հեղափոխությունը», 2005-ի ղազախական «Կակաչների հեղափոխությունը», 2014-ի ուկրաինական «Արժանապատվության հեղափոխությունը»։ 1989-ից սկսած յուրաքանչյուր իրեն հարգող հեղափոխություն պետք է հատուկ անվանում ունենա, ինչպես ցունամիներն ու հզոր տորնադոները։

Բացի անվանումներից, 1989-ից սկսած նման հեղափոխություններն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Այդ հեղափոխությունները փոխում էին երկրների աշխարհքաղաքական կողմնորոշումը, նրանք թեքվում էին դեպի Արեւմուտք, որն ուներ հստակ աշխարհայացք՝ ի տարբերություն գաղափարականազրկված նախկին խորհրդային կայսրության։

Հաջորդ փուլում հեղափոխություններ սկսվեցին արդեն Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում, որոնք, որպես կանոն, նույնպես սկսեցին փոխել իրենց աշխարհքաղաքական վեկտորները։

Ֆիքսենք այդ հեղափոխությունների հատկությունները․

աշխարհքաղաքական վեկտորի փոփոխություն,

իշխող վերնախավի լուծարում ու նոր քաղաքական վերնախավի ստեղծում,

«ժողովրդավարությունը» հայտարարվում է որպես նոր կառավարությունների գաղափարախոսություն։

Մեզ համար ճշտենք, որ առաջին կետն ամենակարեւորն է։ Հիմա վերադառնանք մեր «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը», սակայն նշենք, որ 2018-ին աշխարհում այլ քաղաքական իրավիճակ է ձեւավորվել, քան հիշյալ երկրներում այդ ժամանակվա քաղաքական տենդենցների ժամանակ։ ԱՄՆ-ում «հակահամակարգային» նախագահ Թրամփն է երկրի ղեկավարը, ով Դեմոկրատական կուսակցության գլոբալիստների դեմ պայքարի մեջ է, իսկ Եվրոպայում ընթանում են կենտրոնախույս տրամադրություններ։ Այս ֆոնին Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն աշխարհքաղաքական փոփոխությունների չի գնալու, իսկ «հեղափոխությունը» զուտ ներքին օրակարգի խնդիր է։ Փորձելով հայկական «թավշյա հեղափոխությունը» ներկայացնել որպես կարեւոր իրադարձություն՝ նա հրաժարվում է դրան տալ աշխարհքաղաքական երանգ։ Եթե սկզբնական ժամանակաշրջանում Արեւմուտքի համար հայկական իշխանափոխությունը հետաքրքիր էր որպես Ռուսաստանի տիրույթում գտնվող երկրների համար օրինակ, ապա ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունն էլ անցավ։

Նման հեղափոխությունների մյուս երկու հատկությունները փորձելով շեշտել՝ նախկին վերնախավի քաղաքական լիկվիդացիան ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը, Փաշինյանը փորձում է իր ու իր թիմի հանդեպ Արեւմուտքում հետաքրքրություն առաջացնել որոշակի ֆինանսական, տնտեսական ու քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նախ այդ բարեփոխումները չեն կատարվում, երկրորդ, նախկին վերնախավը ռեաբիլիտացվում է ու ոչ մի դատական պրոցեսի անգամ ավարտը չի երեւում։ Այս երկու պարամետրերում նույնպես որեւէ հաջողություն չի կարողացել գրանցել, եւ պատահական չէ, որ Հայաստանում Արեւմուտքից ներդրումներ չեն արվում, այլ պատճառներով նաեւ Ռուսաստանից, իսկ քաղաքական դիվիդենտներ նույնպես չկան ու չեն սպասվում՝ դրա համար պատճառներ չկան։

Ինչպես «հայկական հեղափոխությունն», այնպես էլ «հայկական հակահեղափոխությունը» զուտ ներքին խնդիր են դարձել, եւ գուցե դա է բարին»:

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan