Ժա­մա­նակն իրենց օգ­տին չի աշ­խա­տում. օրեն­քի՞, թե քա­ղա­քա­կան շա­հի ճա­նա­պար­հով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անհնար է ունենալ իրական ժողովրդավարական և իրավական պետություն առանց ուժեղ և անկախ դատական իշխանության։ Իսկ դատական իշխանության անկախության և ինքնուրույնության սկզբունքի իրացվելիության աստիճանը իրավական պետության կայացածության և ժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի ցուցանիշն է։

Պետք է նկատի ունենալ, որ դատական իշխանության անկախությունն ու ինքնուրույնությունը ենթադրում են, որ դատարանները որոշումներ ընդունելիս չպետք է կախվածություն ունենան իշխանության այլ ճյուղերից։ Դրանով պահպանվում են նաև իշխանության ճյուղերի միջև զսպումներն ու հակակշիռները։

Սակայն շատ հաճախ դատական իշխանության ինքնուրույնությունը չի բխում իշխանության մյուս ճյուղերում հաստատված քաղաքական ուժերի քաղաքական շահերից։ 

Եվ սա բնական երևույթ է, քանի որ դա է հուշում ժողովրդավարական զարգացումների տրամաբանությունը, երբ օրվա քաղաքական իշխանություններին հակակշռում է դատական իշխանությունը, իսկ նրանք հնարավորություն չունենան իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը։

Այդուհանդերձ, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատական իշխանությունն իր ինքնուրույնության պատճառով բիրտ ճնշումների տակ է հայտնվել։ 

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին դուր չի գալիս այն, որ դատարանները ընթացիկ իրավական գործընթացների շրջանակում կարող են նաև հանկարծ ու որոշումներ կայացնել հօգուտ իրենց քաղաքական մրցակիցների, որքան էլ դա բխի օրենքի տառից ու ոգուց։

Ուստի իշխանությունները ցանկանում են ունենալ իրենցից կախյալ և խամաճիկային դատական համակարգ, չնայած հրապարակային ելույթներում իրենց նպատակադրումները քողարկում են անկախ դատական համակարգ ունենալու լոզունգների ներքո։ 

Իշխանությունների կողմից հայտարարված վեթինգի կամ դատական բարեփոխումների գործընթացն էլ պետք է ծառայի նշյալ շահերին։

Այդուամենայնիվ, անցել է երկու տարի, բայց վեթինգն այդպես էլ իրականություն չի դառնում։ Այնինչ, եթե ամեն ինչ սոսկ իշխանությունների նախընտրությամբ լիներ, ապա մենք վաղուց ականատես կլինեինք դատական համակարգի վերափոխմանը և խամաճիկային դատարանների ստեղծմանը, սակայն խնդիրն այլ է։

Խնդիրն այն է, որ իշխանություններին դեռևս չի հաջողվել լուծել ՍԴ-ն վերակազմավորելու և յոթ դատավորներին բացառապես յուրայիններով փոխելու հարցը։ Իսկ վարչապետի՝ ԱԺ ելույթում արած այն հայտարարությունը, թե դատական համակարգում կան արդար մոտեցում ունեցող մասնագետներ, դրա համար դատական համակարգը քարուքանդ չի արել, ընդամենը պոպուլիզմի ժանրից է։ 

Եթե վարչապետը կարողանար քարուքանդ անել դատական համակարգը, ապա դա անպայմանորեն կաներ։

Եվ պատահական չէ, որ ՍԴ գործող կազմին փոխելու նպատակով այս տարի հապշտապ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնվեց, և իշխանությունները ամեն ջանք գործադրում էին, որպեսզի ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն անցկացվի։

Այս նպատակին հասնելու համար նույնիսկ անտեսվեց հանրության շահը և առողջությունը, երբ աշխարհում շարունակվում էր տարածվել կորոնավիրուսի վարակը, սակայն Հայաստանում բազմամարդ քարոզարշավներ էին տեղի ունենում։ Սակայն, երբ արդեն դանակը հասավ ոսկորին, և վարակը սկսեց մեծ արագությամբ տարածվել նաև մեր երկրում, իշխանությունները ստիպված եղան արտակարգ դրություն հայտարարել։

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

 Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը նշում է, որ «ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո»: 

Այսինքն, ստացվում է, որ հանրաքվեն չի չեղարկվել և պետք է տեղի ունենա արտակարգ դրության ավարտից հետո, բայց դեռևս հստակ որոշում չկա մայիսի 14-ից հետո արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է, թե՞ ոչ։

 

Նկատի ունենանք, որ համավարակի տարածմամբ և տնտեսական ճգնաժամի խորացմամբ պայմանավորված՝ իշխանությունների վարկանիշն էականորեն անկում է ապրել, ժողովրդի շրջանում դժգոհություններ կան, և եթե հանրաքվեն մոտ ապագայում տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, չի տա իշխանության ակնկալած արդյունքները։

Ստացվում է, որ ժամանակն իշխանությունների օգտին չի աշխատում, այլ հարց է, թե իշխանությունները որքան ժամանակով կհետաձգեն հանրաքվեի անցկացումը արտակարգ դրությունը երկարացնելու միջոցով և հարկ եղած ժամանակ արդյոք կկարողանա՞ն օրենսդրական մեխանիզմներ գտնել դրա անցկացումը չեղարկելու համար։ Թեպետ, եթե ուշադիր ուսումնասիրենք իշխանական ու մերձիշխանական որոշ խմբերի պահվածքը, չի բացառվում, որ իշխանությունները գնան ԱԺ-ում հարցը լուծելու ճանապարհով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում Լանզարոտեի կոնվենցիայի հարցում Արմեն Սարգսյանը փրկում է Նիկոլ Փաշինյանին Անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով և անհաջողությունները բարդել ուրիշների վրա. Հարություն Մեսրոբյանը՝ ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականության մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ
website by Sargssyan