Մրցու­նակ կրթու­թյուն ունե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է մշա­կել հա­մա­պա­տաս­խան ռազ­մա­վա­րու­թյուն ոչ ստան­դարտ իրա­վի­ճակ­նե­րի հա­մար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակը մեծ փոփոխություններ է մտցրել ինչպես տնտեսության և առողջապահության մեջ, այնպես էլ կրթական համակարգում։ Եվ պատահական չէ, որ համավարակի արդյունքում կրթական համակարգի գործունեությունը տեղափոխվել է այլ հարթություն։

Առկա կրթական գործընթացներին փոխարինելու է եկել հեռավար կրթությունը, որի իրականացումը կապված է մի շարք լրացուցիչ բարդությունների հետ։ Նախ՝ Հայաստանը պատրաստ չէր հեռավար կրթության իրականացմանը, և նախկինում այս պրակտիկան երբևէ չի կիրառվել։

Հեռավար կրթության իրականացումը ցույց տվեց, որ բնակչությունն ապահովված չէ համապատասխան տեխնիկական միջոցներով։ Դա է պատճառը, որ այս օրերին մեծ թվով աշակերտներ դուրս են մնացել հեռավար կերպով անցկացվող ուսումնական գործընթացներից։

Առանձնապես խնդիրներ են առաջանում այն ընտանիքներում, որտեղ կան երկու և ավելի դպրոցահասակ երեխաներ, ինչի դեպքում հնարավոր չէ ապահովել միաժամանակյա հեռավար դասերի անցկացումը, քանի որ տեխնիկական միջոցները սուղ են։ Լուրջ խնդիրներ կան նաև աշակերտների և ուսուցիչների՝ տեխնիկական միջոցներն օգտագործելու գիտելիքների հետ կապված։ Նրանցից շատերը չունեն համապատասխան տեղեկատվություն, թե ինչպես և ինչ ծրագրերի միջոցով կարելի է կիրառել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները, ինչքանով են դրանք անվտանգության առումով ապահով և այլն։

Բացի դրանից, չկան հստակ կանոնակարգումներ, թե որքան ժամանակ է թույլատրվում աշակերտներին անցկացնել համակարգչի առաջ, քանի որ այն կարող է վնասակար լինել նրանց առողջության համար։ Բացի այդ, երկարատև դասապրոցեսը կարող է հոգնեցուցիչ լինել նաև ուսուցիչների համար։ 

Այս խնդրից ելնելով՝ պետք է փոփոխություններ կատարվեն դասաժամերի հետ կապված, և հիմնական շեշտը դրվի ոչ թե դրանց տևողության, այլ դասապրոցեսի ինտենսիվության և արդյունավետության վրա։ 

Մյուս կողմից՝ նաև նախատեսված չէ, թե ինչպես է կարգավորվելու բացակայությունների հարցը։ Ուստի հեռավար կրթության խնդիրների հետ կապված աշակերտներն ի վիճակի չեն ամբողջական ձևով ստանալ իրենց անհրաժեշտ գիտելիքները։ 

Եվ այս առումով կրթությունը մնում է թերի հատկապես այն պայմաններում, երբ մեր կրթական համակարգը հետ է մնում ժամանակակից զարգացումներից և չի արտացոլում աշխատաշուկայի պահանջները։

Իսկ իշխանություններն ամեն առիթով խոսում են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու և աշխատաշուկայի պահանջներն ապահովելու մասին, սակայն պատկերացում չունեն, թե ինչպիսի գործուն մեխանիզմներ կարելի է կիրառել կրթության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Իսկ մրցունակ դպրոցական կրթություն ունենալու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան ռազմավարություն, որում հաշվի կառնվի կրթական գործընթացի իրականացումն ինչպես ստանդարտ, այնպես էլ ոչ ստանդարտ և ֆորսմաժորային իրավիճակներում։

Վերջապես, ցանկացած որոշման հիմքում պետք է ընկած լինեն մանրամասն մասնագիտական քննարկումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այսրոպեական, «ոտքի վրա» ընդունված որոշումներից, որոնք հաճախ հակասում են միմյանց: 

Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք խոսել այն մասին, որ այս իշխանությունները հաճախ են ընդունում որոշումներ, ապա երկար ժամանակ զբաղվում դրանց «սրբագրմամբ» ու «խմբագրմամբ»: Այսինքն, նախ՝ անում են՝ ինչ մտքներով անցնի, հետո նոր մտածում հետևանքների մասին: Այնինչ, հատկապես կրթության ոլորտում չափազանց վտանգավոր են նման «փորձարարությունները», որոնք աշակերտներին, ուսանողներին, ծնողներին դնում են ծանր կացության մեջ, մյուս կողմից էլ՝ վտանգում են ողջ կրթական համակարգը՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ․ փաստաբան Արայիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի և կեղծ լուրերի ու պնդումների մասին Մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու Նիկոլ Փաշինյանը գեներալ Կարապետյանին գաղտնի գործուղել է ՌԴ՝ մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը ծածկադմփոց անելու համար Ոստիկանության անակնկալ շրջայցերը մայրաքաղաքի տարբեր շրջաններում (վիդեո) Գագիկ Ծառուկյանը մշտապես նվիրված է եղել իր ժողովրդին «Սաղ Սերժնա մեղավոր» պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են․ Աշոտյան Գնալով պետական կոռուպցիայի նմանվող գործարքների՝ հիմա այս իշխանությունը փորձում է բյուջեն լցնել` ֆինանսապես կեղեքելով ողջ հասարակությանը․ Հայկ Մարտիրոսյանը՝ համընդհանուր հարկային հայտարարագրի մասին Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 355-ով՝ հասնելով 9282-ի Պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային գրառումները Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1970-ականներին արտադրված զենք՝ ներկայացնելով դա որպես ձեռքբերո՞ւմ Իրավիճակն ու գներն անշարժ գույքի շուկայում. երբ բնակարան գնել Պարետի որոշմամբ սհմանափակումներ կկիրառվեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր․ Միքայել Մինասյան/տեսանյութ/ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ․ հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի՝ իր 4 օրական նորածնի հետ․ Թորոսյան ԱՄՆ-ում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է լրագրողին (տեսանյութ) Ամբերդ գյուղի ջրատարի մեջ 70-75 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել
website by Sargssyan