Ի վեր­ջո, հարց է տրվե­լու, թե ին­չո՞ւ չեն կա­տար­վում խոս­տում­նե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր շատ է խոսվում Հայաստանի քաղաքական և պետական համակարգում առկա բացերի մասին։ Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո տարբեր քաղաքական գործիչների և ուժերի շրջանում մտահոգություններ կային, որ Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետի ձեռքում շատ ավելի լիազորություններ են կուտակված, քան իրականում դրանք անհրաժեշտ են։

Ավելին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին վարչապետ ընտրվելու շրջանում հայտարարում էր, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ամոթի աստիճան վերցված են լիազորություններ այլ պետական ինստիտուտներից, մասնավորապես նախագահի ինստիտուտից, որին ընդամենը օֆիսային աշխատողի կարգավիճակ է վերապահվել։ Փաշինյանն ընդգծում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա:

Սակայն բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո կարճ ժամանակի ընթացքում սկսեց փոխել իր դիրքորոշումը։ 

Ճիշտ է՝ սկզբնական փուլում վերջինս փորձում էր ցույց տալ, թե ինքը հանձնառու է իրականացնել վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու մասին նախկինում իր կողմից արված հայտարարությունների իրականացման հարցում, դրա համար էլ սահմանադրական փոփոխություններ պետք է նախաձեռնվեն, սակայն այս թեման իրականում սահուն երկրորդ պլան մղվեց: 

Որոշ ժամանակ անց Փաշինյանն արդեն սկսեց հակադիր տեսակետ արտահայտել, թե իբր ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։

Խնդիրն այն է, որ երբ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, սուպերվարչապետական կոստյումը քաղաքական առումով շատ ձեռնտու համարեց իր համար, քանի որ կարողանում է իշխանական լծակները կենտրոնացնել իր ձեռքում։ 

Ավելին՝ վերջինս անգամ այս դեպքում ոչ լիարժեք է համարում սեփական իշխանությունը, քանի որ գործում են իշխանության ճյուղերի միջև հակակշիռները, իսկ դատական համակարգը կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել։

 Դրա համար էլ դատական համակարգի, մասնավորապես Սահմանադրական դատարանի վրա ճնշումներ բանեցնելու անհրաժեշտություն առաջ եկավ։ Սակայն իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները անարդյունավետ դուրս եկան, գումարած, որ «դրսից» կոշտ գնահատականներ հնչեցին։ 

Հարցը լուծելու նպատակով էլ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխությունները ՍԴ-ի կազմը փոխելու հարցով, որի հանրաքվեն ապրիլի 5-ին այդպես էլ չկայացավ կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում։

 Իսկ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորությունների կուտակման հարցը, որն իր մեջ Հայաստանը դեպի ավտորիտարիզմ գլորելու վտանգ է պարունակում, այդպես էլ մնում է ստվերում։ 

Իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ այդ թեման չբարձրանա ու դրան զուգահեռ ձգտում են օգտվել արտակարգ դրության ընձեռած հնարավորություններից ավելի մեծ լիազորություններ ստանալու և քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար (օրինակ՝ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկելը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները և այլն)։

Ինչքան էլ ձեռնտու լինի չափից ավելի շատ իշխանական լիազորությունների առկայությունը, այնուամենայնիվ, իշխանությունները սուպերվարչապետական համակարգի հարցից չեն կարող խուսափել։ 

Ինչպես գիտենք, ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որն աշխատում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա, և, ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր։  

Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ իշխանությունները փորձելու են այդ սահմանադրական փոփոխություններում ամփոփված դրույթները տանել դատական համակարգի բարեփոխումների և վեթինգի դաշտ։ Դրա համար էլ Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում կայացած քննարկման ժամանակ նշում էր, որ դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու։ 

Սակայն երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ լինի, քաղաքացիները իշխանություններին տալու են այն հարցը, թե ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում իր խոստումները և կրճատում վարչապետի ձեռքում կուտակված չափից ավելի լիազորությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԱՄՆ֊ն խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյան Աբովյան քաղաքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը ազգությամբ ռուս է Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի Կորոնավիրուսից 2 մորաքույրներս մահացել են, մայրս 39 ջերմություն ունի չեն թեստավորում․ քաղաքացին ահազանգում է Գագիկ Ծառուկյանը հետևողական է 99.81% ճշգրտությամբ 10.000 թեստ` Պաշտպանության նախարարությանը «Թովմասյան» հիմնադրամից Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան Բարձրագույն կրթության և գիտության միավորումը մեկ օրենքի շրջանակում արհեստական է, արդյունքն էլ՝ ճահճացումը. Լուսինե Մարգարյան Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան
website by Sargssyan